(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Տնտեսագիտություն

Կրթվել, աշխատել, գումար վաստակել, հաշվել, ծախսել, խնայել…

Այս տրամաբանական շղթայով է կառուցվում յուրաքանչյուրի կյանքը, հետևաբար շղթայի դասակարգումը չխախտելու համար պետք է սկսել aորակյալ կրթությունից և մասնագիտության ճիշտ ընտրությունից: Տնտեսագիտությունն այսօր համարվում է պահանջված, շահավետ ու, նաև նորաձև մասնագիտություններից մեկը: Ուսումնասիրելով նրա տարաբնույթ ճյուղերը,  մասնագիտացումներն ու աշխատանքային բնագավառները՝ ես՝ որպես դիմորդ որոշեցի ընտրել հենց տնտեսագետի մասնագիտությունը: Իսկ որտե՞ղ սովորել. միանշանակ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:
Այստեղ  պատրաստում են մասնագետներ Հաշվապահական հաշվառում, Բնօգտագործման տնտեսագիտություն և  Ձեռնարկությունների aaaտնտեսագիտություն և կառավարում տարբեր ճյուղերում մասնագիտություններով: Այդ ճյուղերն են՝ շինարարություն, քաղաքային տնտեսություն, բնակարանային և կոմունալ ծառայություններ, տրանսպորտ:  Այդպիսի ճյուղային ուղղվածությամբ տնտեսագետները ներկայումս մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում:
Այս ամենը հաշվի առնելով՝ ես կդառնամ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող, կավարտեմ այն՝ որպես բարձրակարգ տնտեսագետ և կաշխատեմ, օրինակ,  բանկերում, ֆինանասական կազմակերպություններում  կամ aaմասնավոր սեկտորի տարբեր ձեռնարկություններում, որոնք զբաղվում են ապրանքների արտադրությամբ,
կառուցվածքների և շինարարությունների կատարմամբ, բեռների և ուղևորների փոխադրմամբ, երթևեկության անվտանգության կազմակերպմամբ, քաղաքական և բնապահպանական օբյեկտների գազամատակարարման,
օդափոխության, ջրամատակարման և ջրահեռացման համակարգերով: Իսկ շինարարական ծախսերի և եկամուտների նախահաշիվ՝ սմետա կազմող մասնագետները ոչ միայն մեծ պահանջարկ ունեն, այլ նաև բարձր վարձատրվում են: