Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Թատերական խմբակ

Հարգելի ուսանողներ.

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդում 2014թ-ին կազմավորված և մեծ քայլերով առաջ շարժվող թատերական խմբակը շարունակում է իր գործունեությունը` նոր մտահղացումերով և ներկայացումներով:  Խմբակում ներգրաված են այնպիսի ուսանողներ, որոնք ունեն բարձր մշակութային և ստեղծագործական ոգի:

 

Թատերական խմբակն առաջին անգամ հանդես է եկել «Ոտքի’, դատարանն է գալիս» բեմադրությամբ։ 2015 թ-ի մայիսի 8-ին տեղի ունեցավ ՃՇՀԱՀ թատերական խմբակի` դրամատուրգ Սամվել Խալաթյանի համանուն պիեսի հիման վրա և ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևի բեմադրությամբ «Հրադադար» ներկայացման պրեմիերան։ Խմբակի անդամներն ազատագրական ու հաղթական այդ պատերազմը կարողացան ներկայացնել հետաքրքիր և հաղթական, որի վառ ապացույցն էին հանդիսատեսի հոտնկայս ծափողջույնները:

 

Այս տարի Ուսանողական խորհրդի հետ միասին Արցախում էին Ճարտարապետ-շինարարների ուսանողական թատրոնի (ՃՇՈւԹ) անդամները, ովքեր հուլիսի 21-ին, Ստեփանակերտի զորամասերից մեկում, ներկայացրեցին «Հրադադարը»: Բեմադրությունը մեծ ոգևորություն առաջացրեց զինվորների մոտ` ևս մեկ անգամ ապացուցելով, որ հրադարը դեռ պատերազմի ավարտ չէ, այլ լրացուցիչ ժամանակ` զգոնությունն ու երկրին պաշտպան կանգնելու պատրաստակամությունը կոփելու համար:

 

Հպարտությամբ ենք նշում, որ խմբակին իր մեծ աջակցությունն է ցուցաբերում համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով մշտապես բարձր է գնահատում ուսանողների` մշակույթը սիրելու և զարգացնելու ոգին:

 

Սիրելի ուսանողներ.

 

Սիրով տեղեկացնում ենք, որ առաջիկայում խմբակը պատրաստվում է ներկայանալ նոր ներկայացումներով, որոնց իրականացման համար խմբակի դռները բաց են այն բոլոր տաղանդավոր ուսանողների առջև, ովքեր ունեն ստեղծագործ միտք և ցանկանում են ունենալ համալսարանական հագեցած առօրյա:

 

Հարգանքներով՝ Ճարտարապետ-շինարարների ուսանողական թատրոն:

 

06/22 2017 2015 թվականի մայիս ամսից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), այլ ...
06/22 2017 Մաչերատա համալսարանի (UNIMA) (Մաչերատա, Իտալիա), Լա Ռիոջիայի Միջազգային համալսարանի (UNIR) (Լոգրոնո, ...
06/19 2017 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» ...
06/22 2017 Ուրախ ենք տեղեկացնել, որ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ ...
06/21 2017 2017թ. հոկտեմբերի 13-ին ՎՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան: ...
06/16 2017 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական ...