Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

	

2013 թվականի մարտի 14-ին հաստատվել է« Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի(վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ծրագիրը:  Ծրագրի հիմնական նպատակն է ուսման վարձի վճարման հետ խնդիրներ ունեցող ուսանողներին առավել հարմար պայմաններով վարկ տրամադրելը:  Ծրագիրն առաջարկում է հատուկ պայմաններ, տոկոսադրույք և մարման գրաֆիկներ:              Բոլոր այն ուսանողները, ովքեր ցանկություն ունեն սովորելու ԲՈՒՀ-երում, սակայն չունեն հնարավորություն վճարելու վերջինիս համար, տվյալ ծրագրի շրջանակներում կարող են ստանալ ուսանողական վարկեր առավել բարենպաստ պայմաններով:                                                                                                                   

Սահմանված նպատակին հասնելու համար պետությունն իրականացնելու է այս ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում:                                                

 

Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների `վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ուսանողների համար:  

 

Վարկի արժույթը՝ ՀՀ դրամ 
Վարկի առավելագույն գումարը՝ 1.800.000 ՀՀ դրամ ուսումնառության ամբողջ ընթացքում՝ առավելագույնը 4 անընդմեջ մասնաբաժնով: Յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը կարող է լինել ոչ ավելի, քան 450 հազ. դրամ` կախված յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված ուսման վարձավճարի չափից:  

 

Վարկի առավելագույն ժամկետը՝ 10 տարի: Ուսումնառության ընթացքում առավելագույնը 4 տարին սահմանվում է արտոնյալ ժամկետ, որի ընթացքում՝

  • ուսանողի կողմից իրականացվում են միայն տոկոսի մարումները,
  • 4 տարի անընդմեջ վարկավորվելու և ուսումնառության ընթացքում միայն տոկոսային մարումներ կատարելու դեպքում ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ուսանողը սկսում է մարել նաև մայր գումարը:

Վարկի տարեկան տոկոսադրույքը ՝ 12%, որից պետության կողմից՝ 

ա) կսուբսիդավորվի 2 տոկոսային կետը,
բ) կսուբսիդավորվի 3 տոկոսային կետը գերազանցիկ ուսանողների համար: 

 

Վարկի տրամադրման եղանակը՝ անկանխիկ: Վարկի գումարը անմիջապես փոխանցվում է ուսումնական հաստատությանը:  Ապահովություն՝ ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորություն: 

Միջնորդավճար՝ չի նախատեսվում: 
Վարկի մարում՝ ամսական հավասարաչափ վճարներ: 
Տրամադրվող տեղեկանքներ՝ տեղեկանք ԲՈՒՀ-ից, որտեղ պետք է նշվի ուսանողի ֆակուլտետը, կուրսը և ուսումնական տարվա վարձի չափը (տվյալ ուսումնական տարվա մնացորդային գումարի չափը), ԲՈւՀ-ի բանկային հաշվի համարը, ուսանողի ուսումնառության ավարտի տարին և ամիսը: Գերազանց ուսումնառության դեպքում նաև պետք է նշում լինի կոնկրետ ուս. տարվա ընթացքում տվյալ ուսանողի գերազանցության վերաբերյալ 
Այլ պայմաններ՝ 

  • վարկի տրամադրման պահին վարկառուն չպետք է ունենա չմարված կամ ոչ պատշաճ կերպով կատարված վարկային պարտավորություններ,                  
  • տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն,  
  • սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ:

 

ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲԱՆԿԵՐՆ ԵՆ

 

  1. «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ 
  2. «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ 
  3. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ » ԲԲԸ 
  4. «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ 
  5. «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ 
  6. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ 
  7. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ » ՓԲԸ 
  8. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ 
  9. «ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿ» ՍՊԸ                                                                               
  10. «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ 
05/29 2017 Մեր համալսարանի շրջանավարտ ճարտարապետները շարունակում են զարմացնել իրենց մտահղացումներով՝ նախագծելով ...
05/26 2017 Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
05/25 2017 Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/24 2017 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող ամենամյա ...