Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

aaaa-169x300Հարգելի՛ ուսանողներ, Ողջունում ենք Ձեզ  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային  համալսարանի ուսանողական խորհրդի պաշտոնական կայքում: Հուսով ենք, որ այն Ձեզ հնարավորություն կտա ավելի սերտորեն առնչվել համալսարանի ուսանողական ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրներին և առաջինը ստանալ տեղեկություններ այս բնագավառում կատարվող իրադարձությունների մասին:

 

Ուսանողական Խորհուրդը այն իրական հարթակն է, որտեղ ցանկացած ուսանող կարող է գտնել իրեն հուզող հարցերի լուծման ուղիները, արտահայտել սեփական կարծիքն ու դիրքորոշումները,բարձրացնել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ:

 

Այդ պատճառով ուսանողության հիմնախնդիրներին առավել մեծ ուշադրություն դարձնելը և այդ խնդիրների լիարժեք լուծում տալը համալսարանի ղեկավարության և ուսանողական խորհրդի անմիջական ուշադրության կենտրոնում է:

 

Ուսանողական Խորհուրդը օրեցօր ավելի ընդգրկուն է դարձնում իր ծրագրերի աշխարհագրությունը: Դա է վկայում սփյուռքահայ և արտասահմանցի ուսողների հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը ՀՀ և ՀՀ սահմաններից դուրս, ակտիվորեն ներգրավելով նաև սփյուռքահայ և արտասահմանից ուսանողներին:

 

Սակայն ուսանողական հիմնախնդիրները միայն ուսանողական խորհրդի աջակցությամբ լուծել հնարավոր չէ: Ուսանողները իրենք էլ պետք է ներգրավվեն այս գործընթացում, իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեն բուհում կատարվող իրադարձությունների նկատմամբ:

 

Ուստի հուսով ենք, որ ուսանողական խորհուրդը հնարավորություն կտա փոխադարձ հարգանքի և աշխատասիրության միջոցով վերհանել ուսանողությանը հուզող խնդիրները և փորձել միասնական ուժերով գտնել դրանց լուծման առավել արդյունավետ ճանապարհները, միաժամանակ լավագույնս կազմակերպել ուսանողների առօրյան:

 

Ուսանողական խորհրդի նախագահ՝ Հովսեփ Հովեյան

06/22 2017 2015 թվականի մայիս ամսից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), այլ ...
06/22 2017 Մաչերատա համալսարանի (UNIMA) (Մաչերատա, Իտալիա), Լա Ռիոջիայի Միջազգային համալսարանի (UNIR) (Լոգրոնո, ...
06/19 2017 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» ...
06/22 2017 Ուրախ ենք տեղեկացնել, որ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ ...
06/21 2017 2017թ. հոկտեմբերի 13-ին ՎՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան: ...
06/16 2017 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական ...