Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Մեր շրջանավարտները

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր խնդիրների լուծման ճանապարհին առանձնահատուկ կարեւորություն է տալիս համալսարանի բոլոր տարիների շրջանավարտների հետ համագործակցությանը, նրանց ներուժի ճիշտ գործադրմանը:

 

Աշխարհի զարգացած ու կայացած բարձրագույն ուսումնական հաստատությունների ամենատարբեր խնդիրները լուծելու համար համագործակցում են հասարակական տարբեր կազմակերպություններ, որոնք միավորում են տվյալ համալսարանի հազարավոր շրջանավարտների:

 

Կարեւոր համարելով վերը նշվածը` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը գործուն քայլեր է կատարում համալսարանի շրջանավարտների հետ համագործակցությունն ավելի զարգացնելու եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Այդ նպատակներն իրականացնելու համար ստեղծվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների միություն»: «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների հոգեւոր եւ ոչ նյութական այլ պահանջմունքների բավարարման համար ստեղծված միությունը եւ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների միավորումը եւ կարիերայի կենտրոնը համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումներ են, որոնց նպատակն է նպաստել աշխատանքային շուկայում համալսարանի ուսանողների եւ շրջանավարտների մրցունակությանը, շրջանավարտների եւ համալսարանի միջեւ կապի ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը:

 

Այդ միությունների գործունեությունն ուղղված է միայն ի բարօրություն թե´ ուսանողների,  թե´ շրջանավարտների, այնպես որ ակնկալում ենք նրանց ակտիվ մասնակցությունն ու սպասում առաջարկներին:

05/26 2017 Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
05/25 2017 Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
05/25 2017 Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված ...
05/24 2017 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող ամենամյա ...
05/23 2017 Applications are open for Visegrad Academy of Cultural Management (VACuM) which is a year ...
05/22 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ԲԵՆԵՐԻԿ» ՍՊԸ ընկերության Տեխնիկական դեպարտամենտին անհրաժեշտ են տպագրական ոլորտի ...