Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
  • hy
  • ru
  • en
  • fr
Մեր մասին

Mer Masin 1 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) սովորողների դաստիարակության և կարիերայի կենտրոն (ՍԴԿԿ) կազմավորվել է 2012թ. դեկտեմբերին, ՃՇՀԱՀ գիտական խորհրդի որոշման համաձայն: Դրա հիմնական նպատակն է այնպիսի մեխանիզմի մշակումն ու կիրառումը, որը ՃՇՀԱՀ շրջանավարտներին թույլ կտա առավել արդյունավետ կերպով բացահայտել աշխատատեղեր գտնելու հնարավորությունները: Կենտրոնը կապող օղակ է հանդիսանում ՃՇՀԱՀ-ի և հայկական ինչու չէ նաև օտարերկրա մասնավոր ձեռնարկությունների միջև:

 

Այժմ ՍԴԿԿ տվյալների բազան ընդգրկում է տեղեկատվություն ավելի քան 3000 ուսանողի և շրջանավարտի վերաբերյալ, որոնց ավելի քան կեսին պարբերաբար էլեկտրոնային փոստի միջոցով ինֆորմացիա է ուղարկվում թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

 

Mer Masin 2ՍԴԿԿ անհատապես աշխատում է յուրաքանչյուր ուսանողի կամ շրջանավարտի հետ, ով այցելում է Կենտրոն: Օգտագործվում է եղած կամ հնարավոր շահառուների հետ անմիջականորեն աշխատելու յուրաքանչյուր հնարավորություն: Այս առումով, ՃՇՀԱՀ ղեկավարությունը կարևորում է կրթական ցուցահանդեսների և աշխատանքային տոնավաճառների` որպես ուսանողական կազմի համալրման միջոցներ: ՍԴԿԿ մասնակցելու է հանրապետությունում կազմակերպվող բոլոր կրթական ցուցահանդեսներին:

 

ՃՇՀԱՀ-ի ՍԴԿԿ-ն իր ստեղծման օրվանից մատուցում է հետևյալ ծառայությունները

 

  • Շինարարության, ճարտարապետության և այլ ոլորտներում աշխատատեղերի հնարավորությունների բացահայտում և դասակարգում,
  • կապերի հաստատում և համագործակցություն տեղական և միջազգային կազմակերպությունների հետ,
  • անհատական խորհրդատվություն,
  • աշխատանքային տոնավաճառների կազմակերպում,
  • սեմինարների կազմակերպում «Ինչպես կազմել ամփոփում (ռեզյումե) և ուղեկից նամակ», «Հարցազրույցի արվեստը», «Աշխատանքային օրենսգիրք», «Ղեկավարման ունակությունների զարգացում» և այլ թեմաներով,
  • ծանուցում թափուր աշխատատեղերի վերաբերյալ էլփոստի և պաստառների միջոցով
  • գործատուի և շրջանավարտների միջև կապերի ստեղծում և հարցազրույցների համակարգում
  • Շրջանավարտների միջև կապերի խրախուսում և ամրապնդում
  • աշխատանքի որոնման տեխնիկային ծանոթացում,

    Կենտրոնը կապող օղակ է ՃՇՀԱՀ-ի, և հայսատանյան մասնավոր ձեռնարկությունների, ուժային կառույցների, շինարարության, ճարտարապետության և այլ բնագավառների գործատուների, միությունների ու ընկերակցությունների միջև:

 

07/18 2017 Դեռևս ամիսներ առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել իտալական ...
07/14 2017  2017թ. հունիսի 21-22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ...
07/12 2017 Արդեն երկրորդ տարին է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ...
07/17 2017 Apply for Human Resource Development Scholarship (a type of ODA Grants) for graduate study in Japan which ...
07/12 2017 Apply now for the Weiser Professional Development Fellowship and conduct research at the University of ...
07/06 2017 Հուլիսի 28-ից մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի ...