Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Կանոնակարգ

Kanonakarg 2ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. ՃՇՀԱՀ սովորողների դաստիարակության և կարիերայի կենտրոնը (այսուհետև՝ կենտրոն) հանդիսանում է ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, որի հիմնական նպատակն է նպաստել համալսարանի առջև առաջադրված որակի բարելավման խնդիրների լուծմանը, աշխատանքային շուկայում ՃՇՀԱՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը։

1.2. Կենտրոնը գործում է ՀՀ օրնսդրության համապատասխան՝ ՃՇՀԱՀ կանոնադրության և սույն կանոնակարգի հիման վրա։

1.3. Կենտրոնը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման, իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով համագործակցում է ՃՇՀԱՀ այլ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև արտհամալսարանական տարբեր կազմակերպությունների հետ (այդ թվում՝ հասարակական, միջազգային, առևտրային և այլն)՝ սահմանված կարգի համաձայն։

1.4. Կենտրոնը կարող է ունենալ ՃՇՀԱՀ խորհրդանշանով ձևաթուղթ (պաշտոնաթուղթ)։

1.5. Կենտրոնի գործունեությունը ֆինանսավորվում է ՃՇՀԱՀ միջոցներից, դրամաշնորհներից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից։

1.6. Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև կենտրոնի վերակազմակերպումը և լուծարումը իրականացվում են ՃՇՀԱՀ ռեկտորի ներկայացմամբ՝ ՃՇՀԱՀ ռեկտորատի որոշմամբ։

 

2. Խնդիրներն ու գործառույթները

 

2.1. Կենտրոնի խնդիրներն են՝

2.1.1. ՃՇՀԱՀ ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ համալսարանում տարվող աշխատանքների կազմակերպումը, համակարգումը և ամփոփումը,

2.1.2. Համալսարանական կրթական ծրագրերի արդիականության և շարունակական բարելավման ապահովում շրջանավարտների ուսումնասիրման միջոցով:

2.1.3. Համալսարանի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապի ապահովում։ 2.2. Կենտրոնի գործառույթներն են՝

2.2.1. Սեմինարների, կլոր սեղանների, կոնֆերանսների, գիտաժողովների, նպատակային և լրացուցիչ պատրաստման և վերապատրաստման դասընթացների, աշխատաշուկայում արդի պահանջների և աշխատանքի որոնման տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական կողմնորոշման և ուրիշ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական ու այլ միջոցառումների կազմակերպում, համապատասխան դասընթացներ և այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցություն:

2.2.2. Ուսանողների համար զբաղվածությանն առնչվող օգտակար գրականության մշակում և հրապարակում:

2.2.3. Գործատուի հետ բանակցել արտադրական պրակտիկայի ձևաչափը, հնարավոր պայմանները, տևողությունը և այլն, իրականացնել վերը նշվածը ամբիոնների հետ համատեղ:

2.2.4. ԲՈՒՀ-ի և գործատուի փոխհամաձայնությամբ կազմակերպել ՃՇՀԱՀ ուսանողների արտադրական պրակտիկան:

2.2.5. Զբաղվածության ծառայությունների ու գործակալությունների հետ հաստատել կապեր և ապահովել զբաղվածությանն առնչվող տեղեկատվության փոխանցումն ու տարածումը:

2.2.6. Գործատուների առաջարկի հիման վրա բանակցել և ֆակուլտետներին ներկայացնել փոփոխությունների առաջարկված փաթեթը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համատեղ նախապատրաստել կադրերի պատրաստման փաթեթը:

2.2.7. Պրակտիկայի, կամավոր աշխատանքի, վերապատրաստման և փորձի ձեռքբերման այլ ժամանակակից ձևերի և միջոցների վերաբերյալ առաջարկությունների, ծրագրերի մշակումը և համապատասխան աշխատանքների իրականացումը:

2.2.8. «Լրատվության և տպագրության» կենտրոնի հետ համատեղ տեղեկատվական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ համապատասխան տվյալների հենքերի, էլեկտրոնային խմբերի և ինտերնետային այլ միջոցների ձևավորում և կառավարում:

2.2.9. Պոտենցիալ գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ համաձայանագրերի և հուշագրերի կնքում, դրանց իրականացման ապահովում:

2.2.10. Աշխատանք առաջարկող պետական, մասնավոր, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից առաջնային համարվող պահանջների և դրանց զարգացման միտումների պարբերաբար ուսումնասիրություն:

2.2.11. Աշխատաշուկայի զարգացման հեռանկարների, աշխատաշուկայում համալսարանների պահանջի, ժամանակակից մասնագիտությունների և զբաղվածության հետ առնչվող այլ հիմնահարցերի պարբերաբար ուսումնասիրություն:

2.2.12. Պետական և մասնավոր սեկտորում զբաղվածության խնդիրներով զբաղվող պետական և մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հիմնադիրների, միջազգային դոնոր կառույցների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպում:

2.2.13. Կապեր հաստատել տարբեր գործատուների հետ և ներկայացնել վերջինիս պահանջարկների առանձնահատկությունները բուհում:

2.2.14. Գործատուների մասնակցությամբ տեղեկատվական տարբեր միջոցառումներ կազմակերպել:

2.2.15. Գործատուների զբաղվածության և այլ ծրագրերի մասին տեղեկատվությունը տարածել բուհում՝ մասնավորապես ուսանողների շրջանում:

2.2.16. Տարբեր ցուցահանդեսների (մասնավորապես՝ «աշխատանքի տոնավաճառ», «կարիերայի օր» և այլն), գործատուների հետ հանդիպումների, կազմակերպությունների ներկայացումների (շնորհանդեսների), ձեռնարկությունների էքսկուրսիաների, փոխայցելությունների և այլ միջոցառումների կազմակերպում:

2.2.17. «Շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հետ համատեղ անցկացնել միջոցառումներ` ուսանողների և շրջանավարտների ներգրավմամբ:

2.2.18. Մշակել, ձևավորել և շարունակաբար թարմացնել ուսանողների և շրջանավարտների տեղեկատվական համակարգերը:

2.2.19. ՃՇՀԱՀ «Շրջանավարտների միավորման», Հայաստանի և արտերկրի այլ բուհերի նմանօրինակ ստորաբաժանումների հետ համագործակցություն և փորձի փոխանակում, ինչպես նաև ՃՇՀԱՀ կանոնադրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ գործառույթների իրականացում:

2.2.20. Շրջանավարտների և ուսանողների հանդիպումների և կլոր սեղանների, շրջանավատների մեծարման երեկոների, շրջանավարտների հավաքների կազմակերպում, շրջանավարտների աջակցությամբ և հանգանակած միջոցներով նպատակային ծրագրերի իրականացում։

 

3. Կառուցվածքը և կառավարումը

 

3.1. Կենտրոնի աշխատանքների համակարգում է ՃՇՀԱՀ ռեկտորը:

3.2. Կենտրոնը ղեկավարում է կենտրոնի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՃՇՀԱՀ ռեկտորը: Կենտրոնի հաստիքացուցակը սահմանում է ՃՇՀԱՀ ռեկտորը:

3.3. Կենտրոնի ղեկավարը`

3.3.1. Կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը, համաձայ ՃՇՀԱՀ կանոնադրության, մասնակցում ռեկտորատի աշխատանքներին, ՃՇՀԱՀ ռեկտորատում և գիտական խորհրդում հանդես գալիս համապատասխան հաշվետվություններով, զեկույցներով և հաղորդումներով:

3.3.2. Ապահովում է կենտրոնի հիմնական գործառույթների իրականացումը, լուծում դրանից բխող հիմնախնդիրները, աշխատողներին տալիս համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, ապահովում կենտրոնի և այլ ստորաբաժանումների փոխհարաբերությունները:

3.3.3.Ստորագրում է կենտրոնի անունից պատրաստվող փաստաթղթերը, կատարում նշագրումներ, կենտրոնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, առաջարկներ ու այլ գրություններ փաստաթղթեր:

3.3.4. Կենտրոնի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված կարող է հրավիրել խորհրդակցություններ` ըստ անհրաժեշտության: ՃՇՀԱՀ ռեկտորին ներկայացնում է համապատասխան զեկույց և առաջարկներ կենտրոնի գործունեությանն առնչվող ՃՇՀԱՀ համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ:

3.3.5. ՃՇՀԱՀ ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ կենտրոնի աշխատակիցներին սահմանված կարգով խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու, ատեստավորելու և վերապատրասման վերաբերյալ:

3.3.6. Ներկայացնում է ԵՃՇՊՀ ռեկտորին իր բացակայության ժամանակ փոխարինող մասնագետին ղեկավարի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ:

3.3.7. Ներկայացնում է կենտրոնն արտաքին շփումներում, կենտրոնի աշխատանքները կազմակերպելու նպատակով հանդիպում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նախապատրաստում և ստորագրում համապատասխան համագործակցությանն առնչվող փաստաթղթեր` դրանց մասին պարբերաբար զեկուցելով և համաձայնեցնելով ՃՇՀԱՀ ռեկտորի հետ:

3.3.8. Կազմակերպում և հսկում կենտրոնում տարվող գործավարությունը, ինչպես նաև կատարում կենտրոնի խնդիրների լուծման հետ կապված այլ աշխատանքներ:

3.3.9. Պատասխանատվություն է կրում կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների որակի և կենտրոնի առջև դրված խնդիրների հնարավորինս պատշաճ և արդյունավետ լուծման համար:

06/22 2017 2015 թվականի մայիս ամսից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), այլ ...
06/22 2017 Մաչերատա համալսարանի (UNIMA) (Մաչերատա, Իտալիա), Լա Ռիոջիայի Միջազգային համալսարանի (UNIR) (Լոգրոնո, ...
06/19 2017 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» ...
06/22 2017 Ուրախ ենք տեղեկացնել, որ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ ...
06/21 2017 2017թ. հոկտեմբերի 13-ին ՎՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան: ...
06/16 2017 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական ...