Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Խոսք ուսանողին

արագացրու քո կարիերան ճիշտ ուղղությամբ

 

Xosq usanoxin 1Սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ, ՃՇՀԱՀ սովորողների դաստիարակության և Կարիերայի կենտրոնը ողջունում է Ձեզ: Մենք կօգնենք Ձեզ գտնել պատասխաններ` կարիերայի պլանավորման և հետագա զարգացման հետ կապված անհանգստացնող հարցերին: Մենք Ձեզ կտրամադրենք խորհրդատվություն ռեզյումեների և ուղեկից նամակների կազմման, հարցազրույցների և աշխատանքի որոնման տեխնիկայի վերաբերյալ, գալիք սեմինարների, ինչպես նաև կտեղեկացնենք առկա թափուր աշխատատեղերի մասին:

 

Հաջողության հասնելու քո քայլերը`

 

Ուսումնասիրիր ինքդ քեզ. բացահայտիր քո ձեռքբերումները, արժեքները, նպատակները, ուժեղ ու թույլ կողմերը: Բացահայտիր այն որակներն ու ունակությունները, որ կարևոր են գործատուների համար:

 

Օգտագործիր կարիերայի ռեսուրսները. այցելիր սովորողների դաստեարակության կենտրոն և ստացիր խորհրդատվություն քո կարիերայի զարգացման վերաբերյալ:

 

Xosq usanoxin 2Զարգացրու հաղորդակցական ունակությունները. երբեք մի կորցրու զեկույցներ և հոդվածներ գրելով փորձ ձեռք բերելու հնարավորությունը: Զարգացրու հռետորական ունակություններ` մասնակցելով ուսանողական տարբեր կազմակերպությունների միջոցառումներին:

 

 

 

 

Զարգացրու ղեկավարման և թիմային աշխատանքի ունակություններ. անդամակցիր մասնագիտական և ուսանողական կազմակերպություններին: Ակտիվ դերակատարում ունեցիր արտածրագրային և կամավորական աշխատանքներում:


Կառուցիր քո մասնագիտական ցանցը.
կապեր ստեղծիր քո ոլորտի մասնագետների, նախկին ուսանողների, ապագա գործատուների հետ, պահպանիր այդ տեղեկատվությունը:

 

Մասնակցիր աշխատանքային տոնավաճառների. ներկայացրու քեզ ապագա գործատուին, հավաքիր այցեքարտեր ու ընկերությունները ներկայացնող բրոշյուրներ, բուկլետներ, տեղեկագրեր: Օգտագործիր նոր կապեր ստեղծելու այս հնարավորությունը:

 

Աշխատանքային փորձ ձեռք բեր համալսարանն ավարտելուց առաջ. կարևորիր ուսումնաարտադրական պրակտիկաները, ամառային և ոչ լրիվ զբաղվածությամբ աշխատանքը:

 

Պատրաստվիր աշխատանքի որոնմանը. պատրաստիր քո ռեզյումեն և վերանայիր այն կիսամյակը մեկ և ամեն անգամ աշխատանքի դիմելիս: Հավաքիր երաշխավորագրեր, դրանք քեզ անպայման պետք կգան:

 

Մաղթում ենք հաջողություն ձեր բոլոր նախաձեռնություններում:

 

Հարգանքներով` Սովորողների դաստիրակության և կարիերայի կենտրոնի աշխատակազմ:

04/27 2017 Ապրիլի 21-ին ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության և Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետների նախապատրաստական ...
04/25 2017 Մեր համալսարանի ուսանողները հերթական անգամ պարգևներով են վերադարձել միջազգային մրցույթից:
04/25 2017 Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնում ստեղծագործական եռուզեռ է:
04/26 2017 Հայտնում ենք Ձեզ, որ սույն թվականի ապրիլի 26-ից 28-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, Հայաստանի ...
04/19 2017 Արդեն ութերորդ տարին անընդմեջ, ձևավորված ավանդույթի համաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ...
04/18 2017 Սիրով տեղեկացնում ենք, որ ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին, Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային ...