Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
  • hy
  • ru
  • en
  • fr
Համագործակցության պայմանագրեր, ծրագրեր

Միջազգային համագործակցության պայմանագրեր,  փոխանակումներ

 

            Համալսարանը համագործակցում է Եվրամիության երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Իռլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Բուլղարիա), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և ԱՊՀ այլ երկրների, Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և այլ երկրների հետ:

 

            Համալսարանն իրականացնում է կրթական համակարգի բարեփոխումներ` Բոլոնիայի գործընթացին համապատասխան: Բոլոնյան գործընթացի շրջանակներում Համալսարանը մասնավորապես համագործակցել է Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարանի, Բոլոնիայի համալսարանի, Միլանի պոլիտեխնիկ համալսարանի, Ֆրանսիայում Լիոնի և Ստրասբուրգի ազգային բարձրագույն ճարտարպետական դպրոցների, նաև ԱՊՀ երկրների բարձրագույն հաստատությունների հետ: Բոլոնիայի գործընթացի և գործընկեր համալսարանների հետ համագործակցության շրջանակներում մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն մեկ ուսումնական տարով կամ մեկ կիսամյակով ուսումնառել գործընկեր բուհում և պահպանելով այնտեղ ստացած կրեդիտները՝ շարունակել ուսումնառությունը իրենց բուհում հաջորդ կուրսից կամ կիսամյակից:

 

2011-2013 ուսումնական տարիներին Միլանի պոլիտեխնիկը և համալսարանը համատեղ կազմակերպել են “Հայկական մշակութային ժառանգության պահպանում և վերականգնում” մասնագիտությամբ երկամյա մասթեր դասընթացներ: Երկու համալսարանների միջև կնքված պայմանագրի համաձայն 2013թ. փետրվարից իրականացվեցին “Ճարտարապետական վերականգնում” և “Շինհրապարակի ղեկավարում” համալսարանական մասթեր մեկամյա դասընթացներ, որոնց շրջանավարտներին շնորհվել էր երկու բուհերի կողմից ճանաչվող դիպլոմ: Միլանի պոլիտեխնիկի հետ համագործակցությունը հետագա միջազգային արդյունավետ համագործակցության զարգացման նոր հեռանկարներ է ստեղծում, մասնավորապես` համալսարանի ռազմավարական ծրագրերով նախատեսված գործընկեր հաստատությունների հետ կրկնակի դիպլոմի/դուբլ դիպլոմի տրման և գիտական թեզերի համաղեկավարման իրականացման ուղղությամբ:

 

            Համալսարանի կողմից տրվող դիպլոմները ընդունվում են ԱՊՀ և արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետի շրջանավարտներին շնորհվող բակալավրի և մագիստրոսի դիպլոմը 1994թ. պաշտոնապես ճանաչվել է համարժեք ֆրանսիականին՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության կողմից: Վերաճանաչումները առ այսօր տեղի են ունեցել պարբերաբար, հերթական վերաճանաչումը տրվել է 2011թ. հունիսի 14-ին հինգ տարի ժամկետով:  

 

            Իր գործընկերային քաղաքականության մեջ համալսարանը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում շարժունակությանը նպաստող դրույթներին՝ փոխանակման ծրագրերով մասնակցող դասախոսներին և ուսանողներին հատկացնելով ֆինանսական միջոցներ՝ տարեցտարի ավելացնելով այդպիսի հատկացումները համալսարանի բյուջեում: Այս գործում համալսարանին օգնում են նաև արտասահմանյան գործընկերների հետ ունեցած սերտ կապերը:

 

            Համալսարանը միջկառավարական պայմանագրերի շրջանակում օտարերկրյա կադրեր է պատրաստում: Ներկայումս այդպիսի պայմանագրերի շրջանակներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 2 քաղաքացիներ սովորում են Հիդրոտեխնիկայի և քաղաքային տնտեսության ֆակուլտետի մագիստրատուրայում ”Կիրառական հիդրոմեխանիկա” մասնագիտությամբ և Սիրիայի Արաբական Հանրապետության 2 քաղաքացիներ՝ Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայում “Ճարտարապետություն և դիզայն” մասնագիտությամբ: Համալսարանը նրանց ապահովում է կացարանով և կրթաթոշակով: Այս գործում խթանող գործոն է նաև համալսարանի միջոցների հաշվին միջազգային, մարզական և մշակութային միջոցառումների կազմակերպումը:

 

 Հադիսանալով  Tempus/Tacis շրջանակում իրականացվող ծրագրերի կոնսորցիումի անդամ՝ Համալսարանը ակտիվորեն համագործակցել է Բիրմինգհեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա), Դուբլինի համալսարանի (Իռլանդիա), Փարիզի ճանապարհների և կամուրջների ազգային դպրոցի (Ֆրանսիա), Լյուվենի կաթոլիկական համալսարանի (Բելգիա), Շվեդիայի թագավորական համալսարանի (Շվեդիա), Լոնդոնի տեխնիկական համալսարանի (Մեծ Բրիտանիա), Իտալիայի Բոլոնիայի Համալսարանի (Իտալիա), Պորտուգալիայի Մինխո համալսարանի,  Ինֆորմացիոն համակարգերի կառավարման ինստիտուտի (Լատվիա), Սուխումիի պետական համալսարանի (Վրաստան), Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի (Վրաստան), Վոլոդիմիր Դալի անվան  արևելաուկրաինական ազգային համալսարանի (Ուկրաինա) հետ:

 

            Համալսարանում առկա են ժամանակակից սարքավորումներով հագեցած վերապատրաստման կենտրոններ: Կազմակերպվել և իրականացվել են կրթական ու գիտահետազոտական համատեղ նախագծեր, միջազգային գիտաժողովներ և համագումարներ: Tempus 59338-TEMPUS-1-2009-1-LV-TEMPUS-HESDESPI նախագծի շրջանակներում  բարձրագույն կրթության որակի բարձացման նպատակով զարգարել են սոցիալական, գործընկերային կապերը, մեծացրել մրցունակությունը գիտության բնագավառում: Համալսարանում Tempus ծրագրի շրջանակներում իրականացվել է GIDEC նախագիծը, որի նպատակն էր երկրատեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով նպաստել Արևելյան հարևան երկրների կայուն զարգացմանը: Նախագծի շրջանակներում համալսարանում հիմնվել է երկրատեղեկատվական համակարգերի (GIS) լաբորատորիա և ձեռք են բերվել նորագույն գեոդեզիական սարքավորումներ:

07/18 2017 Դեռևս ամիսներ առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել իտալական ...
07/14 2017  2017թ. հունիսի 21-22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ...
07/12 2017 Արդեն երկրորդ տարին է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ...
07/17 2017 Apply for Human Resource Development Scholarship (a type of ODA Grants) for graduate study in Japan which ...
07/12 2017 Apply now for the Weiser Professional Development Fellowship and conduct research at the University of ...
07/06 2017 Հուլիսի 28-ից մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի ...