Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Միջազգային կապեր

Վարչության կառուցվածք

Համալսարանի միջազգային գործունեությունն իրականացնում է Միջազգային կապերի վարչությունը` պրոռեկտորի գլխավորությամբ:

Վարչության կազմում գործում է երկու բաժին՝

  • Արտասահմանցի սովորողների բաժինը համապատասխան ֆակուլտետների հետ կազմակերպում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը նախապատրաստական խմբերում, բակալավրիատում, մագիստրատուրայում, դոկտորանտուրայում` նրանց ուսումնառության ամբողջ ընթացքում:
  • Միջազգային և միջբուհական համագործակցության բաժինն աջակցում է արտասահմանյան ուսումնական, գիտական հաստատությունների ու կենտրոնների հետ համագործակցության հաստատելուն և պայմանագրեր կնքելուն, ուսանողների փոխանակումների կազմակերպմանը, նպաստում է համալսարանի անդամակցությանը միջազգային տարբեր կազմակերպություններին ու ասոցիացիաներին, ստեղծում է միջազգային և տեղական դրամաշնորհային կազմակերպությունների հետ արդյունավետ կապեր, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին աջակցում դրամաշնորհներին, մասնավորապես՝ TEMPUS, Erasmus Mundus, Linaeus Palme, DAAD, Fullbright, IREX և այլ ծրագրերին դիմելու գործընթացում: Բաժինը համալսարանի գիտահետազոտական սեկտորի հետ ապահովում է միջազգային գիտաժողովների կազմակերպումն ու նրանց մասնակցությունը: Նպաստում է միջազգային ցուցահանդեսների, ստուգատես-մրցույթների, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանը թե՛ համալսարանում, և թե՛ արտերկրում: