Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Ռեկտոր

gagik galstyan

Հարգելի բարեկամ.

 

Ուրախ եմ Ձեզ ողջունել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պաշտոնական կայքէջում: Մեր համալսարանը 1921 թվականից առ այսօր իր կրթական որակով ու բազմաշնորհ մասնագետներով ապացույցն է այն բանի, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն աներեր կանգնած է քաղաքաշինության և մեր երկրի պատմական ժառանգության պահպանման ու նորագույնի կերտման մատույցներում:

 

Երեկ, այսօր և, անկասկած, վաղն էլ, մեր համալսարանը շարունակելու է կրթել սերունդներ, ովքեր իրենց ներդրումն են ունենալու ոչ միայն մեր, այլև օտարերկրյա ճարտարապետաշինական վերելքի գործում: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կրթություն ստացող հարյուրավոր այլազգի ուսանողները, տարբեր միջազգային մրցույթներում վաստակած դափնիները և մի շարք առաջադեմ երկրներում մեր համալսարանի դիպլոմի ճանաչելիությունը շարունակ բարձր են պահում կրթօջախի պատիվը, ինչը վկայում է, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ճարտարապետաշինարարական մասնագիտությամբ աշխարհի լավագույն բուհերի շարքում է:

 

Մենք ուրախ ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան մուտք գործած յուրաքանչյուր ուսանողի համար և հոգում ենք, որպեսզի համալսարանի բազմամյա փորձառությամբ դասախոսների շնորհիվ նրան հասանելի դառնան իր ընտրած մասնագիտության բոլոր գաղտնիքները, յուրահատկությունը և գործնականում լավագույնս դրսևորվելու հմտությունները:

 

 

ԳԱԼՍՏՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱՂԱԲԵԳԻ

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը`        08.02.1952

Հասցեն՝  Երևան, 

Հեռախոսները`                  

Էլ. փոստը`     

Քաղաքացիությունը` Հայաստանի Հանրապետություն

 

Կրթություն և վերապատրաստում

  • 1980թ. Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական  ինստիտուտ, ինժեներ-շինարարի որակավորում, «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտություն:
  • 2008թ. Տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
  • 2011թ. Տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
  • 2011թ. Դոցենտի գիտական կոչում:
  • 2014թ. Պրոֆեսորի գիտական կոչում:

 

Աշխատանքային գործունեություն

  • 1974թ.«Երարդշին» տրեստի I-ին շինվարչություն՝ վարպետ:
  • 1975-1985թթ. «Երարդշին» տրեստի I-ին շինվարչություն՝ աշխղեկ, ապա ավագ աշխղեկ:
  • 1985-1995թթ. «Երարդշին» տրեստի 31 (նախկինում՝ 1-ին) շինվարչություն՝ պետ:
  • 1995թ. մինչ օրս «Հորիզոն95» շինարարական ընկերության նախագահ:
  • 2001թ. «Արխմոնստրոյ» շինարարական ընկերության նախագահ:
  • 2009թ. «Հորիզոն Թրեյդ» շինարարական ընկերության /ԼՂՀ / նախագահ:
  • 2008թ. մինչ օրս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր՝ համատեղության կարգով: 
  • 2014թ. մինչ օրս «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» ռեկտոր:

 

Գիտական ուղղվածություն

  • Շինարարություն

 

Մասնակցությունը ծրագրերին և  գիտահետազոտական աշխատանքներին

  • «ԷՅՋ-էՅ-ԲԻ-ՍԻ», «ԱՇԻԲ» մ/ճ-եր:
  •  «ԷյՓԻՋԻ Տեխնոպարկ» (Թումո) կենտրոն:
  •  Հայաստանի Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենք:
  •  Հյուրանոց և առողջարանային համալիր Ջերմուկում:
  •  Հյուրանոցներ Հյուսիսային պողոտայում:
  •  Բնակելի, առևտրային, վարչահասարակական համալիրներ Երևանում:
  •  Թիվ 21 ռուսական դպրոց:
  •  Առողջարանային և հյուրանոցային համալիր քաղաք Ջերմուկում:
  • Սուրբ Սարգիս եկեղեցին Նոր Նորքում, Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, Բաց Խորան, Հին Վեհարան,Դիվանատան նոր շենք, Հին Վեհարան, Նոր Մկրտարան, Գևորգյան Հոգևոր ճեմարանի 2-րդ մասնաշենք և այլ կառույցներ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում:

 

Պետական պարգևներ

  • 2008թ. Քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալ՝ քաղաքաշինության բնագավառում ունեցած նշանակալի ներդրումների և բարձրորակ աշխատանքի համար:
  • 2008թ. Եկեղեցաշինության մեջ զգալի ավանդի համար Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով` «Սուրբ Ներսես Շնորհալի» Պատվո շքանշան:
  • 2009թ. Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Փառք շինարարին» ոսկե մեդալ՝ շինարարության ոլորտում ցուցաբերած նշանակալի հաջողությունների համար:
  • 2010թ. ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ՝ ԱԺ նիստերի դահլիճի վերակառուցման համար:
  • 2011թ. Եկեղեցաշինության մեջ մեծ ավանդի և բարերարության համար Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Պատվո բարձրագույն շքանշան:
  • 2011թ. ԼՂ Հանրապետության «Անանիա Շիրակացու» մեդալ՝ շինարարական արդյունաբերության մեջ մեծ ներդրումների համար:
  • 2012թ. ՀՀ Վարչապետի հրամանագրով ոսկե մեդալ` շինարարության բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրման և զարգացման համար:
  • 2012թ. Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողմից «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Իտալիայի ասպետի շքանշան` հայ-իտալական գործարար կապերի և համագործակցության համար:
  • 2013թ. Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ՝ Երևան քաղաքում շինարարության բնագավառի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար:
  • 2015թ. Երևանի  քաղաքապետի «Արգիշտի առաջին» շքանշան՝ Երևանի 2797-րդ տարեդարձի օրը  գիտության, կրթության, շինարարության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի և մեծ վաստակի համար:
  • 2016թ. ՀՀ նախագահի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95 ամյա հոբելյանի օրը:
  • 2016թ Ռուսաստանի դաշնության Շինարարների միության «Շինարարության ոլորտում  մատուցած  ծառայությունների համար»
  • 2016 թ.Մոսկվայի ազգային պետական շինարարական համալսարանի  «Շինարարական կրթության և գիտության բնագավառներում մատուցած ծառայությունների համար»
  • 2017թ ՀՀ Պաշտպանության նախարարի «Դրաստամատ Կանայան» մեդալ ՃՇՀԱՀ-ի և ՊՆ-ի համագործակցության շրջանակներում՝ նախարարության շինարարական օբյեկտների վերանորոգման, վերակառուցման և ուժեղացման աշխատանքներին աջակցելու համար:

 

Լրացուցիչ տեղեկություններ

  • Հայաստանի շինարարների միության նախագահ:
  • Հայաստանի ճարտարապետների միության պատվավոր անդամ:
  • Ռուսաստանի վաստակավոր ինժեների պատվավոր կոչում (Ռուսաստանի Ինժեներական ակադեմիայի կողմից):
  • Զինվորական կոչումը՝ պահեստի կապիտան:

 

Տպագրված աշխատանքներ

  • 43 գիտական և 2 ուսումնամեթոդական աշխատանք:

 

Լեզուների իմացություն

  • Հայերեն` գերազանց,
  • Ռուսերեն`գերազանց,
  • Ֆրանսերեն` լավ:

 

Վերջին հրապարակումներ

 

06/22 2017 2015 թվականի մայիս ամսից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), այլ ...
06/22 2017 Մաչերատա համալսարանի (UNIMA) (Մաչերատա, Իտալիա), Լա Ռիոջիայի Միջազգային համալսարանի (UNIR) (Լոգրոնո, ...
06/19 2017 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» ...
06/22 2017 Ուրախ ենք տեղեկացնել, որ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ ...
06/21 2017 2017թ. հոկտեմբերի 13-ին ՎՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան: ...
06/16 2017 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական ...