Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ռեկտոր

ԳԱԼՍՏՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱՂԱԲԵԳԻ

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը`        08.02.1952

Հասցեն՝  Երևան,

Հեռախոսները`Էլ. փոստը`

Քաղաքացիությունը` Հայաստանի Հանրապետություն

 

Կրթություն և վերապատրաստում

  • 1980թ. Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական  ինստիտուտ, ինժեներ-շինարարի որակավորում, «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտություն:
  • 2008թ. Տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
  • 2011թ. Տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
  • 2011թ. Դոցենտի գիտական կոչում:
  • 2014թ. Պրոֆեսորի գիտական կոչում:

Աշխատանքային գործունեություն

  • 1974թ.«Երարդշին» տրեստի I-ին շինվարչություն՝ վարպետ:
  • 1975-1985թթ. «Երարդշին» տրեստի I-ին շինվարչություն՝ աշխղեկ, ապա ավագ աշխղեկ:
  • 1985-1995թթ. «Երարդշին» տրեստի 31 (նախկինում՝ 1-ին) շինվարչություն՝ պետ:
  • 1995թ. մինչ օրս «Հորիզոն95» շինարարական ընկերության նախագահ:
  • 2001թ. «Արխմոնստրոյ» շինարարական ընկերության նախագահ:
  • 2009թ. «Հորիզոն Թրեյդ» շինարարական ընկերության /ԼՂՀ / նախագահ:
  • 2008թ. մինչ օրս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր՝ համատեղության կարգով:
  • 2014թ. մինչ օրս «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» ռեկտոր:

Գիտական ուղղվածություն

  • Շինարարություն

Մասնակցությունը ծրագրերին և  գիտահետազոտական աշխատանքներին

  • «ԷՅՋ-էՅ-ԲԻ-ՍԻ», «ԱՇԻԲ» մ/ճ-եր:
  •  «ԷյՓԻՋԻ Տեխնոպարկ» (Թումո) կենտրոն:
  •  Հայաստանի Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենք:
  •  Հյուրանոց և առողջարանային համալիր Ջերմուկում:
  •  Հյուրանոցներ Հյուսիսային պողոտայում:
  •  Բնակելի, առևտրային, վարչահասարակական համալիրներ Երևանում:
  •  Թիվ 21 ռուսական դպրոց:
  •  Առողջարանային և հյուրանոցային համալիր քաղաք Ջերմուկում:
  • Սուրբ Սարգիս եկեղեցին Նոր Նորքում, Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, Բաց Խորան, Հին Վեհարան,Դիվանատան նոր շենք, Հին Վեհարան, Նոր Մկրտարան, Գևորգյան Հոգևոր ճեմարանի 2-րդ մասնաշենք և այլ կառույցներ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում:

Պետական պարգևներ

  • 2008թ. Քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալ՝ քաղաքաշինության բնագավառում ունեցած նշանակալի ներդրումների և բարձրորակ աշխատանքի համար:
  • 2008թ. Եկեղեցաշինության մեջ զգալի ավանդի համար Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով` «Սուրբ Ներսես Շնորհալի» Պատվո շքանշան:
  • 2009թ. Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Փառք շինարարին» ոսկե մեդալ՝ շինարարության ոլորտում ցուցաբերած նշանակալի հաջողությունների համար:
  • 2010թ. ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ՝ ԱԺ նիստերի դահլիճի վերակառուցման համար:
  • 2011թ. Եկեղեցաշինության մեջ մեծ ավանդի և բարերարության համար Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Պատվո բարձրագույն շքանշան:
  • 2011թ. ԼՂ Հանրապետության «Անանիա Շիրակացու» մեդալ՝ շինարարական արդյունաբերության մեջ մեծ ներդրումների համար:
  • 2012թ. ՀՀ Վարչապետի հրամանագրով ոսկե մեդալ` շինարարության բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրման և զարգացման համար:
  • 2012թ. Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողմից «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Իտալիայի ասպետի շքանշան` հայ-իտալական գործարար կապերի և համագործակցության համար:
  • 2013թ. Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ՝ Երևան քաղաքում շինարարության բնագավառի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար:
  • 2015թ. Երևանի  քաղաքապետի «Արգիշտի առաջին» շքանշան՝ Երևանի 2797-րդ տարեդարձի օրը  գիտության, կրթության, շինարարության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի և մեծ վաստակի համար:
  • 2016թ. ՀՀ նախագահի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95 ամյա հոբելյանի օրը:
  • 2016թ Ռուսաստանի դաշնության Շինարարների միության «Շինարարության ոլորտում  մատուցած  ծառայությունների համար»
  • 2016 թ.Մոսկվայի ազգային պետական շինարարական համալսարանի  «Շինարարական կրթության և գիտության բնագավառներում մատուցած ծառայությունների համար»
  • 2017թ ՀՀ Պաշտպանության նախարարի «Դրաստամատ Կանայան» մեդալ ՃՇՀԱՀ-ի և ՊՆ-ի համագործակցության շրջանակներում՝ նախարարության շինարարական օբյեկտների վերանորոգման, վերակառուցման և ուժեղացման աշխատանքներին աջակցելու համար:

Լրացուցիչ տեղեկություններ

  • Հայաստանի շինարարների միության նախագահ:
  • Հայաստանի ճարտարապետների միության պատվավոր անդամ:
  • Ռուսաստանի վաստակավոր ինժեների պատվավոր կոչում (Ռուսաստանի Ինժեներական ակադեմիայի կողմից):
  • Զինվորական կոչումը՝ պահեստի կապիտան:

Տպագրված աշխատանքներ

  • 43 գիտական և 2 ուսումնամեթոդական աշխատանք:

Լեզուների իմացություն

  • Հայերեն` գերազանց,
  • Ռուսերեն`գերազանց,
  • Ֆրանսերեն` լավ:

Վերջին հրապարակումներ