(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Գիտական խորհուրդ

Գիտական   խորհրդի 09.06.2023թ., №01-06/23  նիստի օրակարգ

  1. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Բարձրագույն մաթեմատիկայի և ֆիզիկայի, Տեսական մեխանիկայի և նյութերի դիմադրության ու Շինարարական մեխանիկայի ամբիոնները որպես Մաթեմատիկայի և Շինարարական մեխանիկայի դեպարտամենտ վերակազմավորելու մասին:
  2. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական գործընթացի 2023-2024 ուսումնական տարվա ժամանակացույցները և վերանայված ուսումնական պլանները հաստատելու մասին:
  3. Դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  4. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում գործող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման «Ենթակառուցվածքի պահպանում և զարգացում»  ծրագրերի վերակազմավորման մասին:
  5. Համալսարանի ներքին իրավական ակտերի հաստատման մասին։
  6. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  7. Ընթացիկ հարցեր:

Հարցման միջոցով անցկացվող 27.03.2023, №01-03/23 Գիտական   խորհրդի նիստի օրակարգ

  1.  Շինարարական մեքենաներ և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Կարո Հակոբի Մոսիկյանին և Կրթության որակի և զարգացման կենտրոնի ղեկավար, դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Փայլակի Հովհաննիսյանին ՃՇՀԱՀ ոսկե մեդալով պարգևատրելու մասին։

Հարցման միջոցով անցկացվող 15.03.2023, №01-03/23 Գիտական   խորհրդի նիստի օրակարգ

  1.  Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ տեխն.գիտ.դ.-ր,պրոֆեսոր Տիգրան Լևոնի Դադայանին ՃՇՀԱՀ ոսկե մեդալով պարգևատրելու մասին։

Հարցման միջոցով անցկացվող 24.02.2023, №01-02/23  Գիտական   խորհրդի նիստի օրակարգ

  1.  Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի անվանափոխության մասին։

Գիտական   խորհրդի  13.01.2023թ., №01-01/23  նիստի օրակարգ

  1. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2022թ. գործունեության տարեկան հաշվետվության մասին։
  2. Համալսարանի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների հավակնորդների անձնական գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  3. Դոցենտի գիտական կոչման հավակնորդի որակավորման գործի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  4. Համալսարանում աշխատավարձի բարձրացման մասին:
  5. Համալսարանի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնը վերանվանելու մասին:
  6. Համալսարանի ներքին իրավական ակտերի հաստատման մասին։
  7. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  8. Ընթացիկ հարցեր:

Գիտական   խորհրդի 15.11.2022,  №01-11/22 նիստի օրակարգ

  1.  Դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  2. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով 2023-2024 ուստարվա ընդունելության տեղերի հայտի և համապատասխան տարեկան ուսման վարձի չափի մասին:
  3. «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի ընտրովի պաշտոնների ընտրության կարգ»-ում լրացում կատարելու մասին:
  4. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  5. Ընթացիկ հարցեր:

Գիտական   խորհրդի 02.06.2022,  №01-06/22   նիստի օրակարգ

  1.  «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ուսումնական բեռնվածքի հաշվարկման ժամային նորմեր»-ի լրամշակված տարբերակը հաստատելու և դրա արդյունքում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի բարձրացման մասին:
  2. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական գործընթացի 2022-2023 ուսումնական տարվա ժամանակացույցները և վերանայված ուսումնական պլանները հաստատելու մասին:
  3. Համալսարանի ներքին իրավական ակտերի հաստատման մասին։
  4. Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի արդիականացման քաղաքաշինական ծրագրի և համալսարանին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված 1500 մ2 հողամասի վրա մասնավոր ներդրումային ծրագիր իրականացնելու մասին:
  5. Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի տնօրենի պաշտոնի տեղակալման համար թեկնածություն առաջադրելու մասին:
  6. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  7. Համալսարանի հուշամեդալի էսքիզի հաստատման մասին:
  8. Ընթացիկ հարցեր։

Գիտական   խորհրդի 29.03.2022,  №01-03/22   նիստի օրակարգ

  1. Դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  2. Համալսարանի ներքին իրավական ակտերի հաստատման մասին։
  3. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  4. Ընթացիկ հարցեր։

Գիտական   խորհրդի 11.01.2022,  №01-01/22  նիստի օրակարգ

  1. Համալսարանի ռեկտորի տարեկան հաշվետվության մասին։
  2. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  3. Համալսարանի ներքին իրավական ակտերի հաստատման մասին։
  4. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  5. Ընթացիկ հարցեր։

Գիտական   խորհրդի   19.10.2021,  №01-10/21   նիստի օրակարգ

  1. 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության արդյունքների մասին:
  2. 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի վճարովի և անվճար տեղերի հայտագրման մասին:
  3. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  4. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամության համար առաջադրվող թեկնածուների ընտրություն:
  5. Համալսարանի ներքին իրավական ակտերի հաստատման մասին։
  6. Ընթացիկ հարցեր։

Գիտական   խորհրդի    29.06.2021,  №01-06/21   նիստի օրակարգ

  1.  Համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի մասնագիտությունների ուսումնական պլաններում ընդգրկված դասընթացների ծրագրերի հաստատման մասին:
  2. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  3. Համալսարանի 2021-2022 ուստարվա առկա և հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների ուսման վարձի չափի և մեկ կրեդիտի արժեքը որոշելու մասին:
  4. Համալսարանում «Շինությունների տեղեկատվական մոդելավորման (BIM) կրթական ծրագրի ներդրման ուղիների մասին:
  5. Համալսարանի ներքին իրավական ակտերի հաստատման մասին։
  6. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  7. Ընթացիկ հարցեր։

Գիտական   խորհրդի    06.05.2021,  №01-05/21   նիստի օրակարգ

  1. Համալսարանի կոմունալ սպասարկման բաժնի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու մասին:
  2. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  3. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական գործընթացի 2021-2022 ուսումնական տարվա ժամանակացույցները հաստատելու մասին:
  4. Համալսարանի վճարովի հիմունքներով առկա և հեռակա ուսուցման ասպիրանտուրայի վարձավճարների մասին:
  5. Համալսարանի գիտական քաղաքականության վարչության կառուցվածքի մասին:
  6. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  7. Ընթացիկ հարցեր։

Գիտական   խորհրդի    12.02.2021,  №01-02/21   նիստի  օրակարգ

  1.  Համալսարանի գիտական խորհրդի 30.06.2017թ. որոշմամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Հելմուտ Վայլերին շնորհված «Պատվավոր դոկտոր» կոչումը վերահաստատելու և վկայականը տրամադրելու մասին:

Գիտական   խորհրդի    21.01.2021,  №01-01/21   նիստի  օրակարգ

  1. Համալսարանի ռեկտորի տարեկան հաշվետվության մասին։
  2. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի բարձրացման մասին:
  3. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  4. 2020-2021 ուսումնական տարում համալսարանի վճարովի առկա համակարգում բակալավրի և մագիստրոսի ուսման վարձավճարի չափի և համալսարանին հատկացված անվճար տեղերի բաշխման մասին:
  5. 2020-2021 ուսումնական տարում փոփոխված անվանումներով մասնագիտությունների և ներդրման առաջարկված ծրագրերի ուսումնական պլանների հաստատման մասին։
  6. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  7. Համալսարանի ներքին իրավական ակտերի հաստատման մասին։
  8. Ընթացիկ հարցեր։

Գիտական խորհրդի նիստ 27.08.2020թ.

  1. 2020-2021 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին:
  2. Համալսարանի վաստակաշատ որոշ աշխատակիցներին պարգևատրելու, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհելու համար երաշխավորելու մասին:
  3. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Համալսարանում ուսումնական գործընթացը համավարակի պայմաններում 2020թ. սեպտեմբերի 1-ից կազմակերպվելու է հիբրիդային եղանակով: Ընթացիկ կիսամյակի համար ամբիոնները պարտադիր պետք է ունենան դասընթացների առցանց կազմակերպման վերանայված էլեկտրոնային տարբերակները: Ընդգծվեց յուրաքանչյուր անձի (ուսանող, թե աշխատող) պատասխանատվությունը և համալսարանում ուսումնական գործընթացի կազմակերպման սահմանված կարգի անվերապահ կատարումը:
  2. Ծննդյան հոբելյանի կապակցությամբ պարգևատրվեցին՝ Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր, գիտության և տեխնիկայի գծով վաստակավոր գործիչ Ա.Մ. Բարխուդարյանը երկարամյա գիտամանկավարժական և վարչական բարեխիղճ ու արդյունավետ գործունեության համար և ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրվեց երկու ամսվա աշխատավարձի չափով,  Համալսարանի դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Հայաստանի դիզայներների միության նախագահ Ա.Մ. Բաղդասարյանը դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում ունեցած վաստակի, ստեղծագործող սերնդի դաստիարակության, դիզայն մասնագետների թողարկման գործում ներդրած ավանդի և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ պարգևատրվեց Համալսարանի ոսկե մեդալով: 

Գիտական խորհրդի նիստ   12.07.2019թ.

  1. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի բարձրացման մասին:
  2. «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի կրթական գործընթացներում ուսանողների գործառույթների մասին կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
  3. Համալսարանի «Տնտեսագիտություն» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունների ուսումնական պլանների հաստատման մասին:
  4. Պրոֆեսորի գիտական կոչման հավակնորդի որակավորման գործի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  5. Համալսարանի ամբիոնի վարիչների թափուր պաշտոնների հավակնորդների անձնական գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  6. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  7. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Հաստատվեց համալսարանի  պրոֆեսորադասախոսական կազմի՝ 2019թ.  սեպտեմբերի 1-ից բարձրացված վարձատրության չափի սանդղակը:
  2. Հաստատվեց «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի կրթական գործընթացներում ուսանողների գործառույթների մասին կարգը» փոփոխություններով, լրացումներով և նոր խմբագրությամբ:
  3.  Հաստատվեց «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունների վերանայված ուսումնական պլանները:
  4.  Որոշվեց «Տնտեսագիտություն» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունների վերանայված ուսումնական պլանները կիրարկել 2019թ. սեպտեմբերի 1-ից:
  5. Քննարկվեցին պրոֆեսորի գիտական կոչման հավակնորդի որակավորման գործը:
  6. Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով պրոֆեսորի գիտական կոչում շնորհվեց՝ Սարգիս Շավարշի Ստեփանյանին՝ Ը.00.00., «Տնտեսագիտություն»  մասնագիտությամբ:
  7. Քննարկվեց համալսարանի ամբիոնի վարիչների թափուր պաշտոնների հավակնորդների անձնական գործերը: 
  8. Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով՝ ամբիոնի վարիչներ ընտրվեցին հետևյալ անձինք.  Արտավազդ Ավետիքի Արզումանյան՝ Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի ամբիոն, Աննա Կառլենի Քարամյան՝ Ջերմագազամատակարարման և օդափոխությանն ամբիոն, Մանվել Զախարի Պողոսյան՝ Գծագրություն և համակարգչային գրաֆիկայի ամբիոն,  Սուրեն Վլադիմիրի Թովմասյան՝ Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Արտաշես Արսենի Մելիքյան՝ Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոն:
  9. Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:

Գիտական խորհրդի նիստ   21.05.2019թ.

  1. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բոլոր կրթական ծրագրերի  ուսումնական գործընթացի 2019-2020 ուստարվա ժամանակացույցների և դասընթացների ծրագրերի հաստատման մասին:
  2. Ամբիոնի վարիչների աշխատանքի վարձատրության չափի որոշման և պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի բարձրացման մասին:
  3. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  4. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  5. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Հաստատվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բոլոր կրթական ծրագրերի  ուսումնական գործընթացի 2019-2020 ուստարվա ժամանակացույցները:
  2. Հաստատվեց «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունների բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսումնական պլաններում ընդգրկված դասընթացների ծրագրերը:
  3. Հաստատվեց «Ամբիոնի վարիչի վարչական գործառույթների համար վարձատրության չափի որոշում» նորմերը:
  4. Որոշվեց վերանայել 2018թ. սեպտեմբերի 1-ից գործող «Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի վարձատրության չափի սանդղակը» այնպես, որ 2019թ. սեպտեմբերի 1-ից կատարվի աշխատավարձի նոր բարձրացում՝ համալսարանի ֆինանսական հնարավորությունների սահմաններում:
  5. Քննարկվեցին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը:
  6. Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով՝ պրոֆեսորի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝ Էմմա Պապինի Հարությունյանին՝ ԺԸ.00.01 «Ճարտարապետություն»  մասնագիտությամբ, Կարո Վրեժի Վարդանյանին՝ ԺԸ.00.03, «Կերպարվեստ»  մասնագիտությամբ: Դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝ Վահան Բագրատի Նռանյանին Ե.23.03, «Շինարարություն»  մասնագիտությամբ: Տաթևիկ Մկրտչի Աշչյանին՝ Ժ.01.00, «Գրականագիտություն»  մասնագիտությամբ:
  7. Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:

Գիտական խորհրդի նիստ   28.03.2019թ.

  1. Համալսարանի կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին:
  2. Ճարտարապետություն մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի թեմայի ընտրությանը, կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին:
  3. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  4. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  5. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. «Գիտաարտադրական և փորձարարական կենտրոնը» վերանվանվեց «Փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոն»:
  2. Հաստատվեց «Ճարտարապետություն մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի թեմայի ընտրությանը, կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները» ներկայացնող փաստաթուղթը:
  3. Քննարկվեց դոցենտի գիտական կոչման հավակնորդի որակավորման գործը:
  4. Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով  դոցենտի գիտական կոչում շնորհվեց. Մհեր Լևոնի Չերքեզյանին ՝ ԺԸ.00.01 «Ճարտարապետություն»  մասնագիտությամբ:
  5. Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:

Գիտական խորհրդի նիստ   03.12.2018թ.

  1. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին իրավական ակտերի քննարկման և հաստատման մասին:
  2. Դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  3. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  4. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Հաստատվեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին իրավական ակտերը:
  2. Քննարկվեցին դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը:
  3. Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով ՝ դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց. Աշոտ Յուրիի Սաֆարյանին՝ ԺԸ.00.01 «Ճարտարապետություն»  մասնագիտությամբ: Անի Հրաչյայի Աճառյանին՝ ԺԷ.00.00, «Արվեստագիտություն» մասնագիտությամբ: Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:

Գիտական խորհրդի նիստ   26.10.2018թ.

  1. Մագիստրատուրայի «Շինարարություն» և «Քաղաքային տնտեսություն» մասնագիտությունների կրթական ծրագրերի վերանայված ուսումնական պլանների հաստատման մասին:
  2. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  3. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  4. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Հաստատվեցին մագիստրատուրայի «Շինարարություն» և «Քաղաքային տնտեսություն» մասնագիտությունների կրթական ծրագրերի վերանայված ուսումնական պլանները:
  2. Քննարկվեցին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը:
  3. Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով ՝ պրոֆեսորի գիտական կոչում շնորհվեց. Պետրոս Վարդգեսի Համբարձումյանին՝ Ե.23.06 «Շինարարություն»  մասնագիտությամբ: Դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝ Սուրեն Վլադիմիրի Թովմասյանին՝ Ե.23.06, «Շինարարություն»  մասնագիտությամբ, Ավետիք Արտավազդի Արզումանյանին՝ Ե.23.01, «Շինարարություն», Սյուզաննա Յուրիի Ջիլավյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն»  մասնագիտությամբ:
  4. Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:

Գիտական խորհրդի նիստ   13.07.2018թ. 

  1. Համալսարանի 2018-2019 ուստարվա առկա և հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների մեկ կրեդիտի արժեքը որոշելու մասին:
  2. Համալսարանի հաստիքացուցակում անվանափոխություններ կատարելու մասին:
  3. Դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  4. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Հաստատվեցին Համալսարանի 2018-2019 ուստարվա առկա և հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների մեկ կրեդիտի արժեքը:
  2. «Տեխնիկական շահագործման, սպասարկման և պահպանման բաժնի» ու «Գնումների բաժնի» անունները դրանց կողմից իրականացվող գործառույթներին համապատասխանեցնելու նպատակով որոշվեց՝ «Տեխնիկական շահագործման, սպասարկման և պահպանման բաժինը» վերանվանել «Համալսարանի գույքի պահպանման, շահագործման բաժին», «Գնումների բաժինը» վերանվանել «Տնտեսական բաժին»:
  3. Քննարկվեցին դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը:
  4. Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝ Արև Հարությունի Սամուելյանին ԺԸ.00.01, «Ճարտարապետություն» մասնագիտությամբ, Հայկ Արարատի Սարգսյանին Ե.23.02, «Շինարարություն» մասնագիտությամբ:

Գիտական խորհրդի նիստ   14.06.2018թ. 

  1. 2017-2018 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքների մասին:
  2. Դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  3. ՀՀ բուհերի 2018-2019 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով համալսարանին հատկացված տեղերի բաշխումը ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերի:
  4. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Ներկայացվեցին և վերլուծվեցին 2017-2018 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքները և ատեստավորող հանձնաժողովների եզրակացությունները:
  2. Քննարկվեցին դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը: Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով. դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝ Արմինե Արծրունու Գևորգյանին Ե.23.03, «Շինարարություն» մասնագիտությամբ, Մարիաննա Պողոսի Հակոբյանին Ե.23.03, «Շինարարություն» մասնագիտությամբ, Վարդգես Պետրոսի Համբարձումյանին Ե.23.04, «Շինարարություն» մասնագիտությամբ,Արթուր Գեորգիի Ավետիսյանին՝ Ե.23.03, «Շինարարություն» մասնագիտությամբ:
  3. Ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերի հաստատվեցին 2018-2019 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով համալսարանին հատկացված տեղերի բաշխումը:

 

Գիտական խորհրդի նիստ   17.04.2018թ. 

  1. Համալսարանի աշխատողների գիտական հետազոտությունների արդյունքների հրապարակումը «Scopus» և «Web of Science» համակարգերում ընդգրկված ամսագրերում խթանելու մասին:
  2. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  3. Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ոսկե մեդալով պարգևատրելու մասին:
  4. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  5. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Համալսարանի աշխատողների գիտական հետազոտությունների արդյունքների հրապարակումը «Scopus» և «Web of Science» համակարգերում ընդգրկված ամսագրերում խթանելու նպատակով սահմանվեց խրախուսման վճարի չափ 2018թ. հունվարի 1-ից հետո հրապարակված և սահմանված պահանջները բավարարող գիտական աշխատությունների հեղինակների համար:
  2. Քննարկվեցին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը: Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով  պրոֆեսորի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝ Տիգրան Լեոնիդի Դադայանին՝ Ե.23.00, «Շինարարություն» մասնագիտությամբ, Հայկ Երվանդի Այվազյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն» մասնագիտությամբ, Սարգիս Ռուբիկի Սարդարյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն» մասնագիտությամբ,     դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝  Արշավիր Ալեքսանի Աղեկյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն» մասնագիտությամբ, Հրաչյա Վոլոդյայի Վարդանյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն»  մասնագիտությամբ:
  3. Հայաստանի պատմաճարտարապետական ժառանգության արժևորման և համալսարանի միջազգային կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը պարգևատրվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ոսկե մեդալով:
  4. Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:

 

Գիտական խորհրդի նիստ   23.02.2018թ.

  1. 2017-2018 ուստարվա քննաշրջանի արդյունքների մասին:
  2. Համալսարանի հաստիքացուցակում անվանափոխություններ կատարելու մասին:
  3. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին իրավական ակտերի քննարկման և հաստատման մասին:
  4. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  5. Համալսարանի շախմատի հավաքականի անդամներին և մարզչին պարգևատրելու մասին:
  6. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Ներկայացվեց և վերլուծվեց 2017-2018 ուստարվա քննաշրջանի արդյունքները (ներառյալ առաջին լուծարքի տվյալները):
  2. «Ընդունելությունների» բաժնի անվանումը գործունեությանը համապատասխանեցնելու նպատակով այն վերանվանվեց «Դիմորդների ընդունելության» բաժին:
  3. Հաստատվեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին իրավական ակտերը:
  4. Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:
  5. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի դասախոս, Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ, համալսարանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Լիլիթ Դավիթի Գալոյանը, Դիզայնի ֆակուլտետի ուսանող, միջազգային վարպետ Սիրանուշ Ռաֆայելի Ղուկասյանը և Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանող, միջազգային վարպետ Նարե Վանիկի Առաքելյանը Հայաստանի կանանց շախմատի բարձրագույն առաջնությունում ինչպես նաև այլ մրցաշարերում մշտապես բարձր արդյունքներ ցուցաբերելու համար պարգևատրվեցին «Ռաֆայել Վահանյան» արծաթե մեդալով:

Գիտական խորհրդի նիստ 19.12.2016թ.

  1. Համալսարանի 2016թ. գործունեության հաշվետվություն (զեկ.՝ Գ.Շ. Գալստյան):
  2. Համալսարանում 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության ուսման վարձաչափերը հաստատելու մասին (զեկ.` Գ.Շ. Գալստյան):
  3. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին իրավական ակտերի քննարկման և հաստատման մասին (զեկ.՝ Գ.Շ. Գալստյան):
  4. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին (զեկ.՝ Յու.Ա. Սաֆարյան):
  5. Ընթացիկ հարցեր:

 Օրակարգայինհարցերի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Համալսարանի իրավական կարգավիճակի փոփոխմամբ պայմանավորված (ԵՃՇՊՀ ՊՈԱԿ-ըդարձել է ՃՇՀԱՀ հիմնադրամ), ինչես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ ՀՀ ԿԳ նախարարության որոշումները ընդգրկելու անհրաժեշտությունից ելնելով խմբագրվում են համալսարանի ներքին կյանքը համակարգող իրավական ակտերը: Այս նիստում նոր խմբագրությամբ հաստատվեցին՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի աշխատողների ներքին կարգապահության կանոնները, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի գործավարության մասին կարգը, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի կանոնակարգը,հոգաբարձուների խորհրդում հաստատելու համար երաշխավորվեց «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթության քոլեջի կանոնակարգը, առաջին ընթերցմամբ ընդունվեց և համալսարնի ֆակուլտետների ու ամբիոնների քննարկմանը ներկայացվեց «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի տարվա լավագույն ուսանող ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգը:
  2. Ներկայացվեց համալսարանի 2015-2016 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները:
  3. Հաստատվեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագիտությունների 2015-2016 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանները:
  4. Համալսարանի գիտխորհրդի որոշմամբ փակ գաղտնի քվեարկությամբ 6 դասախոսի շնորհվեցին դոցենտի, 4-ին՝ պրոֆեսորի գիտական կոչումներ:
  5. Հաստատվեց թեկնածուական ատենախոսության թեման և գիտական ղեկավարը:

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը, գիտական աստիճանը, գիտական կոչումը

1.        

Բարսեղյան Մանուկ Գևորգի

Նախագահ, ռեկտորի պաշտոնակատար, ֆ.մ.գ.դ.

2.        

Լևոնյան Լևոն Հայկազի

Գիտական քարտուղար, տ.գ.թ., դոցենտ

3.        

Աբրահամյան Էլենա Վլադիմիրի

Դ21-3 խմբի ուսանող

4.        

Աթանեսյան Վանիկ Ժիրայրի

Ֆինանսատնտեսական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ

5.        

Այվազյան Վահագն Սամվելի

Ճ01-3 խմբի ուսանող

6.        

Արզումանյան Մարիաննա Վարդանի

Ճ01-5 խմբի ուսանող

7.        

Բաբայան Սոնա Վալերիի

Դ05-1 խմբի ուսանող

8.        

Բադալյան Մարիա Մարտինի

Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոն, տ.գ.դ., պրոֆեսոր

9.        

Բաղդասարյան Աշոտ Միքայելի

Դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

10.     

Բարսեղյան Տիգրան Սերյոժայի

Ճարտարապետական նախագծման և ճարտարապե­տական միջավայրի դիզայնի ամբիոն, ճ.թ., պրոֆեսոր

11.     

Գրիգորյան Մարինե Սամվելի 

Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ

12.     

Դադայան Տիգրան Լեոնիդի

Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

13.     

Եդոյան Վարդգես Հայկի

Միջազգային կապերի գծով պրոռեկտոր, ֆ.մ.գ.թ, դոցենտ

14.     

Ենգոյան Աննա Ռոբերտի 

Ճարտարապետական նախագծման և ճարտարապե­տական միջավայրի դիզայնի ամբիոն, ճ.թ., պրոֆեսոր

15.     

Թովմասյան Սարգիս Արիստակեսի

Գիտության վարչության ղեկավար, ճ.դ., դոցենտ

16.     

Խաչատրյան Ավետիս Էդվարդի

Ճարտարապետական նախագծման և ճարտարապե­տական միջավայրի դիզայնի ամբիոն, ճ.թ., պրոֆեսոր

17.     

Խաչիյան Էդուարդ Եփրեմի

Տ.գ.դ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

18.     

Ծատուրյան Արտյոմ Սերյոժայի

Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, դասախոս

19.     

Կարապետյան Փայլակ Անդրուշի

Ֆինանսատնտեսական դեպարտամենտի ղեկավար

20.     

Հակոբյան Տաթևիկ Կամոյի

Արտասահմանցի սովորողների բաժնի ղեկավար

21.     

Հակոբյան Տաթև Արմենի

Դ15-1 խմբի ուսանող

22.     

Հայրապետյան Եվա Համլետի

Ք 24 խմբի ուսանող

23.     

Հարությունյան Էմմա Պապինի

Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ, ճ.թ., պրոֆեսոր

24.     

Հարությունյան Վալերիկ Մամիկոնի

Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ

25.     

Հարությունյան Ռազմիկ Արշակի

Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ

26.     

Հարությունյան Քրիստինե Պավելի

Գլխավոր հաշվապահ

27.     

Հովեյան Հովսեփ Աշոտի

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական,  տ.գ.թ.

28.     

Հովհաննիսյան Անահիտ Վալտերի

Միջին մասնագիտական կրթության քոլեջի տնօրեն, տնտ. թ., դոցենտ

29.     

Հովհաննիսյան Արա Արամի 

Էկոնոմիկայի և իրավունքի ամբիոն, տնտ. թ., դոցենտ

30.     

Հովհաննիսյան Լուսինե Մխիթարի՝

ՔՄ 25 խմբի ուսանող

31.     

Հովհաննիսյան Վարազդատ Փայլակի 

Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ

32.     

Հովսեփյան Սուրեն Ռոբերտի

Համալսարանի ռեկտորի խորհրդական, տ.գ.թ.

33.     

Ղասաբյան Հարություն Հակոբի

Համալսարանի արհմիութենական կազմակերպության նախագահ

34.     

Ղուլյան Արմինե Բագրատի

Շինարարական արտադրության  տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ

35.     

Մալխազյան Կատրին Գառնիկի

Ճ11-3 խմբի ուսանող

36.     

Մամյան Զարուհի Հենրիկի

Քաղաքաշինության ամբիոնի վարիչ, ճ.թ., պրոֆեսոր

37.     

Մարկոսյան Մհեր Վարդգեսի

Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

38.     

Մարգարյան Ալբերտ Յախշիբեկի

Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոն, տ.գ.դ., պրոֆեսոր

39.     

Մարտիրոսյան Անգին Վիկտորի

Կրթության վարչության ղեկավար, տ.գ.թ., դոցենտ

40.     

Մատուլյան Գոհար Հարությունի 

Ընդհանուր բաժնի ղեկավար

41.     

Մելիքյան Արտաշես Արսենի

Դիզայնի ֆակուլտետի դեկան, ճ.թ., պրոֆեսոր

42.     

Մկրտչյան Մանե Վարդանի

Կ12-2 խմբի ուսանող

43.     

Նուրբեկյան Արեգ Վահեի

Շ21-1 խմբի ուսանող

44.     

Շահինյան Սամվել Մարտինի

Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոն,

ճ. դ., պրոֆեսոր

45.     

Շատվորյան Արմեն Ռուբենի

Ճարտարապետության ֆակուլտետի դեկան, ճ.թ., դոցենտ

46.     

Պետրոսյան Լուիզա Գրիգորի

Դ 01 խմբի ուսանող

47.     

Պողոսյան Մանվել Զախարի

Գծագրության և համակարգչային գրաֆիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

48.     

Սահակյան Արամ Աշոտի

Շինարարության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ.

49.     

Սահակյան Արփինե Վահեի

Ճ11-3 խմբի ուսանող

50.     

Սարգսյան Արմեն Գեղամի

Շ12 խմբի ուսանող

51.     

Սարուխանյան Արեստակ Արամայիսի

Ջրային համակարգերի,  հիդրոտեխնիկայի և հիդրո­էներգետիկայի ամբիոն, տ.գ.դ., պրոֆեսոր

52.     

Սիրունյան Մերի Ենոքի

Ռեկտորի օգնական

53.     

Ստեփանյան Գառնիկ Արայիկի

Ճարտարապետական նախագծման և ճարտարապե­տա­կան միջավայրի դիզայնի ամբիոն, պրոֆեսոր

54.     

Սուքիասյան Ռոբերտ Ռաֆիկի

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բ.գ.թ.

55.     

Վարդանյան Եղիազար Վահրամի

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, տ.գ.դ.պրոֆեսոր

56.     

Վարդանյան Հասմիկ Մարատի 

Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի դասախոս

57.     

Քարամյան Աննա Կառլենի

Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ

58.     

Օհանյան Սիրեկան Բորիսի

Քաղաքաշինության ամբիոն, ճ. թ., պրոֆեսոր