Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Տրանսպորտային համակարգեր

dvp

 

Տրանսպորտային ուղիները՝ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները, յուրաքանչյուր երկրի տնտեսության արյունատար անոթներն են, որոնք մեծապես որոշում են տնտեսության տարբեր ոլորտների արդյունավետ համագործակցության աստիճանը: Տրանսպորտային ոլորտի մասնագետների խնդիրն է ապահովել առավել արդյունավետ ուղևորա-բեռնափոխադրումներ՝ ներդրումների օպտիմալ ծավալների սահմաններում:

 

Տրանսպորտային ուղիների պատշաճ գործունեության կարևոր պայմաններից է նրանցում հաճախ հանդիպող ենթակառուցվածքների՝ կամուրջների, ուղեանցների, էստակադների, թունելների ճշգրիտ նախագծումը, կառուցումը և պահպանումը:  Հայաստանի Հանրապետության տարածքը, լինելով հիմնականում լեռնային, պահանջում է մեծ քանակով տրանսպորտային ենթակառուցվածքների իրականացում: Դա մեծ պատասխանատվություն է դնում տրանսպորտային ճարտարագետների վրա, դարձնելով նրանց երկրի տնտեսության զարգացման կարևոր օղակներ:

 

Երկրի տրանսպորտային ենթակառուցվածքների համակարգի կարևոր տարրերից են օդանավակայաններն իրենց թռիչքուղիներով, որոնց պատշաճ իրականացումից մեծ բանով են կախված օդային փոխադրումների ծավալները և առաջարկվող ծառայությունների մակարդակը:

 

 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն արդեն ավելի, քան յոթ տասնամյակ է կրթում և պատրաստում է տրանսպորտային կամ  հաղորդակցության ուղիների  ճարտարագետներ, ովքեր նախագծում և կառուցում են մեր երկրի տրանսպորտային ոլորտի կարևորագույն շինությունները՝ ցանկացած ժամանակաշրջանի պահանջներին  համապատասխան:

 

Տրանսպորտային շինարարության ոլորտի մեր համալսարանն ավարտած մասնագետները ներկայումս հաջողությամբ աշխատում են ինչպես մեր երկրում՝ կրելով ոլորտի գոյատևման հիմնական պատասխանատվությունը, այնպես էլ բազմաթիվ արտասահմանյան երկրներում՝ ցուցաբերելով անհրաժեշտ մասնագիտական որակներ: 

 

Սիրելի’ դիմորդ, եթե քեզ հետաքրքրեց մեր մասնագիտությունը, որը տիրապետողները ցանկացած երկրում կազմում են հասարակության առավել զարգացած և բարեկեցիկ խավի անդամներ, և ցանկություն առաջացավ լցվել մեր ոլորտի իրադարձություններով լեցուն կյանքին լրացրու մեր ուսանողների կազմը:

 

 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տրանսպորտային շինարարության ոլորտի առաջատար մասնագետները  սպասում են քեզ՝  ցանկությամբ, որ  ուսումնառության ավարտին  դու կդառնաս մասնագիտական շուկայում պահանջված ու գնահատվող ճարտարագետ:

04/27 2017 Ապրիլի 21-ին ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության և Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետների նախապատրաստական ...
04/25 2017 Մեր համալսարանի ուսանողները հերթական անգամ պարգևներով են վերադարձել միջազգային մրցույթից:
04/25 2017 Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնում ստեղծագործական եռուզեռ է:
04/26 2017 Հայտնում ենք Ձեզ, որ սույն թվականի ապրիլի 26-ից 28-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, Հայաստանի ...
04/19 2017 Արդեն ութերորդ տարին անընդմեջ, ձևավորված ավանդույթի համաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ...
04/18 2017 Սիրով տեղեկացնում ենք, որ ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին, Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային ...