Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Ճարտարապետություն

Ճարտարապետությունն արվեստ է և գիտություն, որը կոչված է մարդկանց գործունեության համար նախագծել ու ստեղծել տարածական միջավայր: Քանդել- կառուցելը, թերևս, բոլորի մանկության գլխավոր խաղերից է, իսկ հետագայում որքանով այդ խաղը լուրջ իրականության կվերածվի, պայմանավորված է մարդու՝ ստեղծագործելու և գեղագիտական պատկերացնումները զարգացնելու ունակություններից:  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն արդեն ինը տասնամյակ է կրթում և պատրաստում է ճարտարապետներ, ովքեր նախագծում և կառուցում են մեր երկրի կարևորագույն շինությունները՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջներին ու տեխնիկական հնարավորություններին համապատասխան:

 

Սիրելի’ դիմորդ. տեսնո՞ւմ ես քո մեջ անդադար պրպտող, ստեղծագործող, օգտակարը, ամուրն ու գեղեցիկը արարող ճարտարապետի: Եթե այո, ապա մեր համալսարանը պատրաստ է տալ քեզ ամենակարևորը՝ ստեղծագործական և տարածական մտածողություն:

 

Կրթություն ստանալով մեզ մոտ՝ մեր պրոֆեսորները կսովորեցնեն նկարել և պատրաստել մանրակերտեր, տիրապետել կոնստրուկցիաներին, շինարարական տեխնոլոգիաներին, կատարել հետազոտական աշխատանքներ և մշակել   նախագծեր՝ պատմաճարտարապետական հուշարձանների պահպանության ու վերականգնման համար:

 

Ապագա’ ճարտարապետներ, դառնալով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության մագիստրոս՝ դուք վստահորեն կկանգնեք բազմամյա փորձ ունեցող ճարտարապետների կողքին՝ Ձեր սեփական նախագծերով ձևակերպելով պատվիրատուի և հանրության    պահանջները: Բարեխղճորեն և նպատակասլաց սովորելու արդյունքում՝ Դուք կավարտեք մեր համալսարանը՝ որպես բանիմաց ճարտարապետներ, ում առաքելությունը մեր երկիրն ու քաղաքը շենացնելը, գեղեցիկ ու կարևոր նշանակության կառույցներով զարդարելն է:

 

Խելամիտ ընտրություն և լուսավոր ապագա ենք Ձեզ մաղթում, սիրելի’ դիմորդներ:

04/27 2017 Ապրիլի 21-ին ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության և Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետների նախապատրաստական ...
04/25 2017 Մեր համալսարանի ուսանողները հերթական անգամ պարգևներով են վերադարձել միջազգային մրցույթից:
04/25 2017 Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնում ստեղծագործական եռուզեռ է:
04/26 2017 Հայտնում ենք Ձեզ, որ սույն թվականի ապրիլի 26-ից 28-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, Հայաստանի ...
04/19 2017 Արդեն ութերորդ տարին անընդմեջ, ձևավորված ավանդույթի համաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ...
04/18 2017 Սիրով տեղեկացնում ենք, որ ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին, Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային ...