Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Հաշվապահական հաշվառում և հարկում

sՎերջին ժամանակներում հատուկ ուշադրություն է դարձվում հաշվապահական հաշվառմանը և դա պատահական չէ, քանի որ ոչ մի ձեռնարկություն չի կարող գործունեություն ծավալել առանց հաշվապահական հաշվառում իրականացնելու: Այս բնագավառի մասնագետները տիրապետում են գիտելիքներ տնտեսագիտության տեսության, բնագավառի կազմակերպման, միկրոտնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, աուդիտի և այլ բնագավառներից:

 

Հաշվապահական հաշվառման մասնագետները կարող են աշխատել ֆինանսների, էկոնոմիկայի և արդարադատության նախարարություններում, պետական գնումների գործակալությունում, հարկային համակարգում, բանկային համակարգում, ապահովագրական կազմակերպություններում, ինչպես նաև մասնավոր սեկտորում ժողովրդական տնտեսության ցանկացած ոլորտը ներկայացնող ձեռնարկությունների ֆինանսական կամ հաշվապահական բաժիններում:

 

Բարձր որակավորում ունեցող հաշվապահի համար կարևոր է նախահաշիվ (սմետա) կատարելու ունակությունն, ինչն ուսուցանվում է մեր ԲՈւՀ-ում: Նախահաշիվն իրենից ներկայացնում է նախնական հաշվարկ, որն իրականցվում է որևէ գործունեություն ծավալելուց կամ որևէ օբյեկտի շինարարությունն իրականացնելուց առաջ և ցույց է տալիս անհրաժեշտ ծախսերը և սպասվող ssեկամուտները: Որևէ գործունեություն իրականացնելուց, շինարարություն կատարելուց կամ արտադրանքի իրականացումից առաջ նախահաշիվ կազմելը թույլ է տալիս որոշել
ձեռնարկության ընդհանուր գումարային ռեսուրսները, անհրաժեշտ ծախսերը, սպասվելիք եկամուտքները և այդ ամենի հիման վրա ապահովել պլանավորված ժամկետում ձեռնարկության եկամուտների և ծախսերի բալանսը: Հաշվապահից կախված է ձեռնարկության ֆինանսական հաջողությունը, հետևաբար՝ այս բնագավառի լավ մասնագետն անհրաժեշտ է յուրաքաչյուր կազմակերպության:

06/22 2017 2015 թվականի մայիս ամսից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), այլ ...
06/22 2017 Մաչերատա համալսարանի (UNIMA) (Մաչերատա, Իտալիա), Լա Ռիոջիայի Միջազգային համալսարանի (UNIR) (Լոգրոնո, ...
06/19 2017 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» ...
06/22 2017 Ուրախ ենք տեղեկացնել, որ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ ...
06/21 2017 2017թ. հոկտեմբերի 13-ին ՎՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան: ...
06/16 2017 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական ...