Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Դիզայն

Սիրել, տեսնել գեղեցիկը և ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր երևույթի ու առարկայի, բոլորին չէ, որ տրված է: Եթե կարողանում ես ոչնչից ստեղծել ամեն ինչ և այն դարձնել հիացմունքի առարկա, ուրեմն, սիրելի դիմորդ, ճիշտ էջ ես ընտրել: Այստեղ դու կծանոթանաս դիզայն մասնագիտության նրբությունների, առանձնահատկությունների և մեր համալսարանում դիզայներ դառնալու առավելությունների և ստեղծագործ ապագայի հնարավորությունների հետ:

 

Դիզայնը նախագծային բնույթ ունեցող արվեստի ժամանակակից և ինքնուրույն տեսակ է: Այն բազմաոլորտ է և իր գործունեությամբ օժանդակում է երկրի ժողովրդական տնտեսության զարգացմանը: Այսօր Հայաստանում զարգացում են ստացել դիզայնի արդյունաբերական, գրաֆիկական և միջավայրի նախագծային ուղղությունները, որը և հիմք է ծառայում կրթական ոլորտում, մասնավորապես մեր համալսարանում, երիտասարդ կադրերի պատրաստման գործում:

 

Մեր համալսարանում ֆակուլտետը հիմնադրվել է 2008թ.-ին և, որպես դիզայն մասնագիտության թողարկող օղակ, արդեն մեծ ճանաչում ունի երկրում:

 

Դիզայնի կրթական ոլորտը պարունակում է մասնագիտական դրվածքի բարդ և բազմակողմանի խնդիրներ, այդ իսկ պատճառով մեր համալսարանում ստեղծված են կրթական պահանջներն ապահովող լսարաններ, արվեստանոցներ և ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաներ: Ուսումնական պլանին համընթաց մշտապես կազմակերպվում են ցուցահանդեսներ, մրցույթներ, քննարկումներ, վերլուծական աշխատանքներ:

 

Մասնագիտական կողմնորոշման նպատակով դիզայնի ամբիոնը կազմակերպում է նաև այցելություններ արվեստի միջին մասնագիտական կրթօջախներ, միջնակարգ և ավագ դպրոցներ՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, քննարկումներ և մասնագիտական հարցազրույցներ:

 

Համալսարանում  դիզայն մասնագիտական կրթությունը իրականացվում է երկաստիճան համակարգով՝ բակալավրիատ՝ 4 տարի և մագիստրատուրա՝ 2 տարի:

 

Սիրելի դիմորդ, եթե որոշես դիմել մեր համալսարան՝ բարձրակարդ դիզայներ դառնալու համար, ծանոթացիր համալսարանի կողմից սահմանված են ընդունելության երեք քննություններին.

  1. Գծանկարչություն – առարկայական պարզ նատյուրմորտ A3 չափի թղթի վրա: Աշխատանքի տևողությունը՝ 8 ժամ:
  2. Կոմպոզիցիա – 4-5 տարբեր երկրաչափական ձևերով տարածական կոմպոզիցիայի ստեղծում:Աշխատանքը կատարվում է A3 չափի թղթի վրա, տևողությունը՝ 4 ժամ:
  3. Գծագրություն – առարկայի ծրագրով սահմանված խնդիրների կատարում:Աշխատանքը կատարվում է A2 չափի թղթի վրա, 4 ժամ տևողությամբ:

 

Սիրով սպասում ենք Ձեզ:

04/27 2017 Ապրիլի 21-ին ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության և Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետների նախապատրաստական ...
04/25 2017 Մեր համալսարանի ուսանողները հերթական անգամ պարգևներով են վերադարձել միջազգային մրցույթից:
04/25 2017 Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնում ստեղծագործական եռուզեռ է:
04/26 2017 Հայտնում ենք Ձեզ, որ սույն թվականի ապրիլի 26-ից 28-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, Հայաստանի ...
04/19 2017 Արդեն ութերորդ տարին անընդմեջ, ձևավորված ավանդույթի համաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ...
04/18 2017 Սիրով տեղեկացնում ենք, որ ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին, Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային ...