Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
  • hy
  • ru
  • en
  • fr
Մագիստրատուրա

Մագիստրատուրայի ընդունելության պայմանները

 

Համալսարանի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել այն անձինք, ովքեր հաջողությամբ ավարտել են նախորդ բարձրագույն կրթության լրիվ ծրագրով ուսուցումը համապատասխան կամ հարակից մասնագիտության գծով, և ունեն բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճան: Մագիստրոսի և դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ունեցող քաղաքացիները մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով` առանց տարկետման իրավունքի: Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով` սեփական նախաձեռնությամբ:

 

Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում-հայտ համալսարանի ռեկտորին` նշելով ընտրած մասնա­գիտությունը,
  2. բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի վկայագրերի (դիպլոմների) և դրանց հավելվածների (ներդիրների) սահմանված կարգով հաստատված պատճենները (արտերկրի բուհերում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  3. ինքնակենսագրություն և 4 լուսանկար (3×4 չափսի),
  4. հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակը (դրանց առկայության դեպքում):

 

Մագիստրատուրայի ընդունելության անվճար համակարգի մրցույթին կարող են մասնակցել այն դիմորդներն, որոնց նախորդող բարձրագույն կրթության ավարտական աշխատանքի պաշտպանության գնահատականը` քսան միավորով գնահատման համակարգում կազմում է 18-20 միավոր (կամ գերազանց՝ հինգ միավորով գնահատման համակարգում):

 

Հարակից մասնագիտությամբ կամ այլ բուհերի շրջանավարտներն անվճար համակարգում և վճարովի համակարգի տարկետման իրավունքով հայտագրվող մասնագիտության մրցույթին մասնակցելու համար տվյալ մասնագիտությունից հանձնում են պետական ամփոփիչ քննություն Համալսարանի համապատասխան պետական քննական հանձնա­ժողո­վում:

 

Մագիստրատուրայի վճարովի (առանց տարկետման իրավունքի) ընդունելությանն այլ բուհերի կամ հարակից մասնագիտությունների շրջանավարտները կարող են դիմել, եթե ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի տարբերությունը հանձնաժողովի կարծիքով չի բացառում տվյալ մասնագիտությամբ մասնագիտական շարունակական կրթությունը:  

 

Մագիստրատուրայի մրցութային ընդունելությունն իրականացնում է ընդունող հանձնաժողովը` համապատասխան ֆակուլտետի եզրակացության հաշվառմամբ: Ընդունող հանձնաժողովն ուսումնասիրում և քննարկում է մրցույթի հավակնորդների տվյալները և բազային կրթության ընթացքում ուսումնասիրած դասընթացների ցանկի հաշվառմամբ, ըստ մասնագիտությունների, իրականացնում է մրցույթ:

 

  1. Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է ըստ հետևյալ չափանիշների առաջնահերթության.
  2. նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջա­դիմության միջին որակական գնահատականի (ՄՈԳ),
  3. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականի,
  4. հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխա­տանք­ների առկայության,
  5. ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականի:

 

07/18 2017 Դեռևս ամիսներ առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել իտալական ...
07/14 2017  2017թ. հունիսի 21-22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ...
07/12 2017 Արդեն երկրորդ տարին է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ...
07/17 2017 Apply for Human Resource Development Scholarship (a type of ODA Grants) for graduate study in Japan which ...
07/12 2017 Apply now for the Weiser Professional Development Fellowship and conduct research at the University of ...
07/06 2017 Հուլիսի 28-ից մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի ...