Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
  • hy
  • ru
  • en
  • fr
Ասպիրանտուրա

Ասպիրանտուրայի ընդունելությունը

 

Ասպիրանտուրայի ընդունելությանը կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, հանձնել են «Օտար լեզու» ու «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առար­կաներից տարբերակված ստուգարքներ, հաղթահարելով ստորև նշված անհրաժեշտ նվազագույն միավորը.

  1. անգլերեն լեզու (TOEFL iBT)՝  46 միավոր, (IELTS)`  5.5  միավոր
  2. ֆրանսերեն լեզու (TCF)` 200 միավոր
  3. գերմաներեն լեզու (on DaF) `  60 միավոր
  4. ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ` 25 միավոր:

 

Դիմորդը կամ նրա լիազորած անձը ասպիրանտուրայի ընդունելությանը մասնակցելու համար Համալսարանի հետբուհական մասնագիտական կրթության դեպար­տամենտ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում ռեկտորի անունով,
  2. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  3. օտար լեզվի և ինֆորմատիկա, տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայական կամ դրան համապատասխան տեղեկանք (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
  4. ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ մասնագիտական ամբիոնի կողմից դրական գրախոսված գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
  5. կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի),
  6. քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է),
  7. միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցության զեկույցները (առկայության դեպքում),
  8. զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում` զորա­կոչային տեղամասում կցագրման վկայականի պատճենը),
  9. Ընդունվողն անձնագիրը և բարձրագույն կրթության դիպլոմը ներկայացնում է անձամբ:
07/18 2017 Դեռևս ամիսներ առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել իտալական ...
07/14 2017  2017թ. հունիսի 21-22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ...
07/12 2017 Արդեն երկրորդ տարին է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ...
07/17 2017 Apply for Human Resource Development Scholarship (a type of ODA Grants) for graduate study in Japan which ...
07/12 2017 Apply now for the Weiser Professional Development Fellowship and conduct research at the University of ...
07/06 2017 Հուլիսի 28-ից մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի ...