Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
ԴԻՄՈՐԴ

ՍԻՐԵԼԻ ԴԻՄՈՐԴ

 

Ուրախ ենք ձեզ ողջունել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պաշտոնական կայքում:

 

Հարգելի այցելու.

 

Մեզանից յուրաքանչյուրը երազում է տեսնել մեր Հայրենիքը բարեկեցիկ, և իր ներդրումն ունենալ երկրի զարգացման ու հզորացման մեջ: Այս վսեմ տեսլականը  կարող է իրողություն դառնալ միայն հարուստ գիտելիքներով զինված երիտասարդություն ունենալու դեպքում: Հենց այս սկզբունքով է առաջնորդվում մեր բուհը, որի կազմում են բազմապրոֆիլ ֆա­կուլտետներ, բազային քոլեջ և ավագ դպրոց,  գիտական կենտրոններ ու մի շարք ստորաբաժանումներ: Մեր նպատակն է բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ապահովել բարձրակարգ կրթություն, թողարկել 21-րդ դարի մասնագետներ և մեր շրջանավարտներին տեսնել երկրի տնտեսության ամենատարբեր ու բարձր դիրքերում:

 

Բուհն ապրում է ուսումնական, գիտական և մշակութային բովանդակալից կյանքով: Աշխարհի առաջատար բուհերի, խոշորագույն գիտական և կրթական կազմակերպությունների հետ համագործակցությունը, անընդհատ նորացվող մասնագիտությունները, կրթական նոր ծրագրերը, դասավանդման մեթոդները, վերանորոգված բուհական միջավայրը և արտաքին պատկերանշանները ամբողջական են դարձնում ժամանակի ոգով ու պահանջներով առաջ ընթացող բարձրագույն կրթական հաստատության դիմագիծը:

 

Դեռևս 1921թ-ից՝  որպես ազգային կրթօջախ, մեր կրթական արժեքների հիմքում ընկած է պատասխանատվությունը հասարակության՝ հատկապես ուսանողության նկատմամբ: Համալսարանի եռաստիճան կրթության հիմնական նպատակը՝ մեր ապագա մասնագետներին ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում տեսնելն է, քանի որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը տրամադրում է պետական դիպլոմ:

 

Մատուցվող կրթության որակը բարձրացնելու համար ստեղծվել և ստեղծվում են տեխնիկական և գիտական բազաներ, լաբորատորիաներ, ձեռքբերվում բացառիկ սարքեր: Այն լայնածավալ գործունեությունը, որն իրականացնում է մեր համալսարանը, բաց է ու տեսանելի: Մենք ձգտում ենք բուհի ուսանողի, աշխատակցի, վաղվա դիմորդի և, պարզապես, բուհով հետաքրքված յուրաքանչյուր երիտասարդի համար ստեղծել անմիջական շփման, հասանելիության պարզ ու շիտակ միջավայր: Այս ամենն իրականացվում է զեղչային ճկուն համակարգի, կրթաթոշակների, համալսարանի բարերարների շնորհիվ: Մեր համալսարանում անվճարունակ, բայց գիտելիքը գնահատող ուսանողների համար վարձավճարն անլուծելի խնդիր չէ, իսկ Երևանի մետրոպոլիտենից և համալսարանի ճաշարանից օգտվելն՝ անվճար:

 

Օրեցօր վերելք ապրող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գրավականը մեր դասախոսների անձնվեր աշխատանքը, ռեկտորատի հոգատար վերաբեր­մունքը և, իհարկե, մեր ուսանողների անմնացորդ նվիրումն է իրենց բուհին ու ընտրած մասնագի­տությանը:

 

Մեր Համալսարանը հնի ու նորի համալիր գաղափարակիրն է:

05/26 2017 Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
05/25 2017 Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
05/25 2017 Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված ...
05/24 2017 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող ամենամյա ...
05/23 2017 Applications are open for Visegrad Academy of Cultural Management (VACuM) which is a year ...
05/22 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ԲԵՆԵՐԻԿ» ՍՊԸ ընկերության Տեխնիկական դեպարտամենտին անհրաժեշտ են տպագրական ոլորտի ...