Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Հայաստանի շինարարաների միության տեղեկագիր

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Յուրի Սաֆարյան (գլխավոր խմբագիր, ճ.դ., ՀՀ),  Նարինե Փիրումյան (գլխավոր խմբագրի տեղակալ, տ.գ.թ., ՀՀ), Գուրգեն  Մինասյան (պատասխանատու  քարտուղար,  ՀՀ), Պարգև Բալջյան (տ.գ.դ., ՀՀ), Էդուար Բեզոյան(տ.գ.դ., ՀՀ), Գագիկ Գալստյան (տ.գ.դ., ՀՀ), Գիվի Գավարդաշվիլի (տ.գ.դ., Վրաստան), Վարդգես Գրիգորյան (տ.գ.դ., ՀՀ), Տիգրան Դադայան (տ.գ.դ., ՀՀ), Ալբերտ Մարգարյան (տ.գ.դ., ՀՀ), Տիգրան Մարտիրոսյան (տնտ. դ., ՀՀ), Մանվել Պողոսյան (տ.գ.դ., ՀՀ), Արեստակ Սարուխանյան (տ.գ.դ., ՀՀ), Միհրան Ստակյան (տ.գ.դ., ՀՀ), Գարրի Ռաշիդյան (ճ.դ., ՀՀ), Էմիլ Խաչատրյան (տ.գ.դ.,  ՀՀ), Էդուարդ Խաչիյան (տ.գ.դ., ՀՀ), Չժեն Վենտան (տնտ. դ., ՉԺԸ)

 

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆԸ  ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Հոդվածները կարելի է ներկայացնել  հայերենով, ռուսերենով  և անգլերենով  (3-8 էջի սահմաններում):

 

Էջի  ֆորմատը

A 4 (210 x 297 մմ)

Էջի  աշխատանքային դաշտը

170×252 մմ

Լուսանցքները

Պարբերություները սկսվում են նոր տողից

վերևից, աջից և ձախից`  20 մմ, ներքևից`  25 մմ

10 մմ ներսից

Տառաչափը

11

Տողերի հեռավորությունը

1,35

Տեքստի տառատեսակը

հայերեն `      Sylfaen

ռուսերեն`     Times New Roman

անգլերեն`   Times New Roman

 

 

  1. Էջի վերին ձախ անկյունում տրվում է ՀՏԴ-ն (http://teacode.com/online/udc/)` առնվազն վեցանիշ թվով, իսկ աջ անկյունում` հոդվածի բնագավառը` գլխատառերով, bold:
  2. Հաջորդ տողում, աջից, հեղինակի (ների) Անունը, Հայրանունը, Ազգանունը:
  3. Դրանից մեկ տող ներքև, մեջտեղում, հոդվածի Վերնագիրը` գլխատառերով, 11 տառաչափով, bold:
  4. Վերնագրից մեկ տող ներքև, շեղատառերով (Italic), գրվում է հոդվածի համառոտագիրը, մինչև 50-60 բառ ծավալով, և Առանցքային բառեր (Bold, Italic, 5-6 հատ):
  5. Մեկ տող ներքև տպվում է հոդվածի հիմնական տեքստը:
  6. Տեքստում կարող են լինել նկարներ, աղյուսակներ, գծագրեր: Նկարները և աղյուսակները տեքստում տեղադրվում են այդ մասին նշում կատարելուց հետո՝ նույն կամ հաջորդ էջում: Նկարները և աղյուսակները պետք է ունենան վերնագիր (10pt, Bold, Italic): Մեկական նկար և/կամ աղյուսակ պարունակող հոդվածներում դրանք չեն համարակալվում, իսկ մնացած դեպքերում պարտադիր է դրանց միջանցիկ համարակալումը: Աղյուսակի թվային տվյալները չպետք է կրկնեն հոդվածի գրաֆիկական նյութերը:
  7. Հոդվածում հանդիպող ֆիզիկական մեծությունների չափայնությունը ներկայացնել SI համակարգով, Italic-ով:
  8. Բանաձևերը և մաթեմատիկական արտահայտությունները տրվում են Microsoft  Equation-ով, Italic, 11 տառաչափով: Բանաձևերը ներկայացվում են առանձին տողով, մեջտեղում, իսկ հիմնական բանաձևերը համարակալվում են` աջ մասում, փակագծի մեջ:
  9. Հոդվածում օգտագործված գրական աղբյուրներն, ըստ օգտագործման հերթականության, պետք է ունենան միջանցիկ համարակալում, և տեքստում նշվեն` [1], [2], …. տեսքով:
  10. Կրկնել 2 – 4 կետերը հոդվածի հիմնական տեքստից տարբերվող լեզուներով` հեղինակ(ներ)ը, անվանումը, համառոտագիրը (аннотация, summary), առանցքային բառերը (ключевые слова, keywords):
  11. Հոդվածի վերջում, երկու տող ներքև նշվում է` Գրականություն արտահայտությունը և ըստ ընդունված ստանդարտի տրվում է գրականության ցանկը:
  12. Ցանկից մեկ տող ներքև տրվում է հոդվածի հեղինակ(ներ)-ի մասին տեղեկություներ (հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով)`Ա.Ա.Հ., գիտական աստիճան, կոչում, կազմակերպության անվանումը, որտեղ աշխատում է, զբաղվեցրաց պաշտոնը, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեն: Ներքևում տրվում է ներկայացման ամսաթիվը և տարեթիվը:

 

Ուղեկցող պարտադիր փաստաթղթեր`

  • հոդվածը` մեկ օրինակ` տպված A4 ֆորմատի թղթի վրա և էլեկտրոնային կրիչով (հոդվածը` *.doc ֆորմատով, նկարները` *.jpg, *. jpеg ֆորմատով):

 

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Հեղինակը հոդվածը ներկայացնում է Համալսարանի «Տպագրության և լրատվության կենտրոն», որտեղ հոդվածը գրանցվում է «Հայաստանի շինարարների միության տեղեկագիր. Գիտական աշխատությունների ժողովածու»-ի մատյանում:
  2. Հոդվածը 2 օրվա ընթացքում հանձնվում է ժողովածույի պատասխանատու քարտուղարին:
  3. Պատասխանատու քարտուղարի կողմից 3 օրվա ընթացքում գլխավոր խմբագրի մակագրությամբ հոդվածը ներկայացվում է խմբագրական խորհրդի անդամին` գրախոսման:
  4. Հոդվածի վերաբերյալ գրախոսի դրական եզրակացության դեպքում` ընդունվում է տպագրության: Բացասական եզրակացության դեպքում հոդվածը վերադարձվում է հեղինակին` լրամշակման:

 

ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Շինարարների Միության Տեղեկագիր. Գիտական աշխատությունների ժողովածուն» (ISSN 1829-4693) հրատարակվում   է   ՃՇՀԱՀ Գիտական Խորհրդի երաշխավորությամբ և բավարարում է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող ԲՈՀ-ի պահանջներին: Հիմնադրվել է 2014թ., լույս է տեսնում տարին 1 անգամ:

 

Ժողովածուն ունի Համալսարանի կազմում ներառված մասնագիտություններին համապատասխան հետևյալ գիտական ուղղվածություններ.

 

  1. Ճարտարապետություն (ԺԸ.00.01)
  2. Տեխնիկական գիտություններ.
  • Շինարարություն (Ե.23.01 Շի­նա­րա­րա­կան կոնստ­րուկ­ցի­ա­ներ, շեն­քեր, կա­ռույց­ներ և շի­նա­րա­րա­կան նյութեր, Ե.23.02 Քա­ղա­քացիական, ար­դ­յու­նա­բե­րա­կան, հիդ­րո­տեխ­նի­կա­կան, տրանս­պոր­տա­յին և ստոր­գետ­ն­յա շի­նա­րա­րու­թ­յուն, Ե.23.03 Շեն­քե­րի և կա­ռույց­նե­րի ճար­տա­րա­գի­տա­կան (էներ­գե­տիկ, հիդ­րավ­լիկ ՚և այլն) ապա­հո­վում, Ե.23.04 Շինարարական մեխանիկա, Ե.23.05 Ջրատնտեսական համակարգեր և դրանց շահագործումը, Ե.23.06 Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրու­թյուն, կադաստր)
    • Տնտեսագիտություն (Ը.00.02 Տնտեսություն, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում)
    • Երկրաբնապահպանություն (միայն ԻԴ.04.02 մասնագիտությամբ):

 

Ժողովածուն նախատեսված է ճարտարապետության և շինարարության բնագավառների գիտնականների և մասնագետների համար։

 

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 

0009, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Թումանյան 8, II հարկ

հեռ. +374 10 54-74-25, +374 10 58-72-84

e-mail: hayshin@rambler.ru

 

«Հայաստանի Շինարարների Միության Տեղեկագիր» արխիվը

06/22 2017 2015 թվականի մայիս ամսից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), այլ ...
06/22 2017 Մաչերատա համալսարանի (UNIMA) (Մաչերատա, Իտալիա), Լա Ռիոջիայի Միջազգային համալսարանի (UNIR) (Լոգրոնո, ...
06/19 2017 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» ...
06/22 2017 Ուրախ ենք տեղեկացնել, որ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ ...
06/21 2017 2017թ. հոկտեմբերի 13-ին ՎՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան: ...
06/16 2017 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական ...