Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Ներածություն

Գիտաժողովը տեղի կունենա Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային համալսարանում՝ 2016թ-ի հոկտեմբերի 26-ից 28-ը:

Ներկայացնում ենք  գիտաժողովի պատմությունը:

 

2008թ. Ճարտարապետության և Շինարաության Հայաստանի Ազգային համալսարանը նախաձեռնեց և կազմակերպեց միջազգային կոնֆերանս՝ «Ճարտարապետության և շինարարության արդիական խնդիրների մասին» թեմայով՝ Հայաստանի Ջերմուկ քաղաքում:

Կրկին Ջերմուկում նույն թեմայով 2-րդ գիտաժողովը կազմակերպվեց 2010 թ-ին: 

 

3-րդ գիտաժողովը կազմակերպվել է 2011թ-ի նոյեմբերի 20-24-ը Չինաստանի մայրաքաղաքում՝ Պեկինի քաղաքացիական շինարարության և ճարտարապետության համալսարանի հետ համատեղ՝ Չինաստանի, Հայաստանի, Լեհաստանի, ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության, Վրաստանի, Մոլդովայի և Թայլանդի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

4-րդ գիտաժողովը տեղի է ունեցել 2012թ-ի սեպտեմբերի 24-27-ը՝ Լեհաստանի Չեստոհովա քաղաքում՝ Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի, Պեկինի քաղաքացիական շինարարության և ճարտարապետության համալսարանի, Լեհաստանի, Հայստանի, Չինաստանի, ԱՄՆ, Ռուսաստանի, Իտալիայի, Վրաստանի, Չեխիայի Հանրապետության, Գերմանիայի, Սլովակիայի, Բելառուսի, Ուկրանիայի և Հունգարիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

5-րդ գիտաժողովը կազմակերպվել է 2013թ. հունիսի 25-28-ը՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի ճարտարապետա-շինարարական համալսարանի կողմից:

 

6-րդ գիտաժողովը կազմակերպվել է 2014թ. հունիսի 24-27-ը՝  Չեխիայի Օստրավայի համալսարանի կողմից,  7-րդ՝ 2015թ. նոյեմբերի 19-21-ը՝  Իտալիայի Ֆլորենցիայի և  Ֆոնդազիոնե Ռոմուալդո դել Բիանկո համալսարանների հետ՝  Իտալիայի, Չինաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Չեխիայի Հանրապետության, Ղազախստանի, Իրանի, Վրաստանի, Ուկրանիայի, Պորտուգալիայի, ԱՄՆ, Լիտվիայի, Նիդեռլանդների, Մեքսիկայի, Ֆիլիպինների, Կոլումբիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Նախորդ երկու գիտաժողովների (Պեկին՝ 2011թ. և Օստրավա՝  2014թ.) ժողովածուները ինդեքսավորվել են Scopus-ոմ:

Գիտաժողովը կազմակերպվել է.

 

Ճարտարապետության և շինարաության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆ. Գագիկ Գալստյանի, Պեկինի քաղաքացիական շինարարության և ճարտարապետության համալսարանի ռեկտոր, պրոֆ. Ժանգ Աիլինի, Չեստոհովայի տեխնոլոգիայի համալսարանի ռեկտոր, պրոֆ. Մարիա Նովիչկա-Շկովրոնի, Սանկտ Պետերբուրգի ճարտարապետա-շինարարական համալսարանի  ռեկտոր, տնտեսագիտության գիտ. դոկտոր, պորֆ. Եվգենի Ռիբնովի, Օստրավայի տեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆ. Իվո Վոնդրակի, Ֆլորենցիայի համալսարանի ռեկտոր, պրոֆ. Լուջի Դեի նախաձեռնությամբ:  

 

Անհամբերությամբ սպասում ենք Ձեզ հետ հանդիպմանը Երևանում:

 

Ռեկտոր Գագիկ Գալստյան