Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Մրցույթներ և գրանտներ

ՄՐՑՈՒՅԹ 06.10.2016

Տ. Գ. Շևչենկոյի անվան Պրիդնեստրովսկի պետական համալսարանի Բենդերի պոլիտեխնիկական մասնաճյուղի կողմից ստացել ենք առաջարկ՝ մասնակցելու 2016թ. նոյեմբերի 24-ին կայանալիք <<Արդի շինարարություն և ճարտարապետություն. Էներգախնայող տեխնոլոգիաներ>> 8-րդ հանրապետական գիտագործնական գիտաժողովին (միջազգային մասնակցությամբ):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս/թ նոյեմբերի 18-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ Միջազգային կապերի վարչություն, Գիտահետազոտական  սեկտոր:

ՄՐՑՈՒՅԹ 06.10.2016

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամը», 2016 թ. հունիսի 27-ին կնքված «Համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում, նպատակ ունենալով նպաստել կիրառական հետազոտությունների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը, հայտարարում են կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՌԴ ԻԱՀ – 2016»

ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտերը ներկայացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտե, աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ)՝  մինչև  2016 թվականի նոյեմբերի 14-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ԳՊԿ կայքի հայտարութ-յուններ բաժնում՝ http://scs.am/am/d457f6082f2094f067513677:

ՄՐՑՈՒՅԹ 29.08.2016    

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2016» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը:

Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ԳՊԿ կայքի հայտարություններ բաժնում՝   http://scs.am/am/9857c3f366b739e870056123:

 

 

ՄՐՑՈՒՅԹ 29.08.2016 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2016» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում՝ https://grants.scs.am, մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը (մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00):

Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ԳՊԿ կայքի հայտարություններ բաժնում՝  http://scs.am/am/1457c3e47936a57779253455:

 

ՄՐՑՈՒՅԹ 21.06.2016

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեիև Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի միջև 2016 թվականի հունվարի 19-ին կնքված «Համագործակցության մասին» մտադրությունների հուշագրի շրջանակներում կոմիտեն և թեմը, ցանկանալով նպաստել հայագիտական հետազոտությունների ոլորտում հայ-ռուսական գիտական համագործակցության զարգացմանը, հայտարարում են հետազոտական խմբերի կողմից ներկայացված նախագծերի և երիտասարդ գիտնականների անհատական աջակցության ծրագրերի մրցույթ՝ հետևյալ ուղղություններով.

  • քաղաքագիտության, պատմության, արվեստագիտության, գրականագիտության, ինչպես նաև բանակաշինության ոլորտներին նվիրված  հետազոտություններ,
  • Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի պատմությանը նվիրված հետազոտություններ:

Մրցույթի արդյունքում կֆինանսավորվեն մինչև 6 հետազոտական նախագծեր  և մինչև 2 անհատական աջակցության ծրագրեր:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մեկական տպագիր և էլեկտրոնային (խտասկավառակ) տարբերակներով:

Հայտերը ներկայացվում են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե (Օրբելի եղբայրների փողոց 22, 7-րդ հարկ, 708 սենյակ)` աշխատանքային օրերին, ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00:

Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ. հուլիսի 29-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ԳՊԿ կայքի հայտարություններ բաժնում՝  http://scs.am/am/685768e9f84a346960154354: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 210 140 +119:

ՄՐՑՈՒՅԹ 17.06.2016

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում)` մինչև 2016 թվականի հուլիսի 20-ը ներառյալ (մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00):

Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ԳՊԿ կայքի հայտարություններ բաժնում՝  http://scs.am/am/3057638e7386e30697201144: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 – 17:00, հեռ.` 21-01-40 (118):

Տեղեկատվական օր  

 Փետրվարի 11-ին, ժամը 15:00-ին, ՃՇՀԱՀ նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում “Երիտասարդ Գիտնականների Աջակցության Ծրագրի” ղեկավար մարմնի հետ, որի ընթացքում կներկայացվեն երիտասարդ գիտնականների աջակցությանն ուղղված ներկայումս գործող ծրագրերը:

Եթե ցանկանում եք մասնակցել արտերկրում գիտական կոնֆերանսների, կամ կազմակերպել կոնֆերանսներ կամ դպրոցներ, տպագրել հեղինակային գրքեր և գիտական հոդվածներ, բայց չգիտեք ում դիմել, ինչպես ստանալ ֆինանսավորում, ապա բաց մի թողեք հնարավորությունը ծանոթանալու

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ

ՄՐՑՈՒՅԹ 12.01.2016

  

Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն կազմակերպում է «Արցախի հետ համագործակցության ծրագիր» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտե առձեռն, աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝  մինչև  2016 թվականի հունվարի 27-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ԳՊԿ կայքի հայտարություններ բաժնում՝  http://scs.am/am/2c56822b636ddba006030820:

ՄՐՑՈՒՅԹ 16.11.2015

Հ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

(վերջնաժամկետ` դեկտեմբերի 10)

Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ԳՊԿ կայքի 

հայտարություններ  բաժնում՝ http://scs.am/am/9f563b05efcaf74542834633

ՄՐՑՈՒՅԹ  26.10.2015

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» (այսուհետ` ԵԳԱԾ) Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  միջոցով, հայտարարում են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում)` մինչև 2015 թվականի նոյեմբերի 23-ը ներառյալ (մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00):

Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ԳՊԿ կայքի հայտարություններ 

բաժնում՝  http://scs.am/am/dd56289a0a59087069342152: Լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 – 17:00, հեռ.` 21-01-40 (118):

ՄՐՑՈՒՅԹ  11.06.2015

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հայտարարում է «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման մրցույթ :

Մրցույթին մասնակցելու հայտերը ներկայացվում են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե՝ առձեռն, աշխատանքային օրերին, ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00 կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 – 17:00 (հեռ.` 21-01-40 (113)):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ. հուլիսի 13-ը  (scs.am)

ՄՐՑՈՒՅԹ  05.06.2015

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կազմակերպում է գիտական թեմաների հայտերի «Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր – 2015» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում՝  grants.scs.am  հասցեում, մինչև 2015 թվականի հուլիսի 6-ը ներառյալ (մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00 (հեռախոս՝ 21-01-40/113, 108):

Մրցույթի հրավերի փաթեթը   (scs.am)

ՄՐՑՈՒՅԹ  27.07.2015

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում` https://grants.scs.am հասցեով, մինչև 2015 թվականի սեպտեմբերի 18-ը ներառյալ (Երևանի ժամանակով մինչև ժամը 18:00):

Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ կարող եք իմանալ ԳՊԿ կայքի հայտարություններ բաժնում՝ http://scs.am/am/1455b613cf8a2a2367589532: