Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության եվ շինարարության հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱ

Յուրի Սաֆարյան (գլխավոր խմբագիր, ճարտ.դ., ՀՀ), Միհրան Ստակյան (գլխավոր խմբագրի տեղակալ, տ.գ.դ., ՀՀ), Նարինե Փիրումյան (պատասխանատու քարտուղար, տ.գ.թ., ՀՀ), Ռոբերտ Ազոյան (տ.գ.դ., ՀՀ), Կարո Աղայան (ֆ.մ.գ.դ., ՀՀ), Ալբերտ Ասիրյան (տ.գ.դ., ՀՀ), Ֆրանչեսկո Աուջելի (ճ.դ., ԻՀ), Արկադի Բարխուդարյան (տ.գ.դ., ՀՀ), Տիգրան Բարսեղյան (ճ.թ., ՀՀ), Պաուլո Դել-Բիանկո (արվ.դ., ԻՀ), Մարիետա Գասպարյան (ճ.դ., ՀՀ), Բեկրիմժան Գլաուդինով (ճ.դ., ՂՀ), Վարդգես Գրիգորյան (տ.գ.դ., ՀՀ), Սոն Գուոհուա (տ.գ.դ., ՉԺՀ),  Հակոբ Գյուլզադյան (տ.գ.թ., ՀՀ),  Գագիկ Գևորգյան (ֆ.մ.գ.դ., ՀՀ), Տիգրան Դադայան (տ.գ.դ., ՀՀ), Սերգեյ Զախարին (տնտ.դ., Ուկրաինա),  Էմիլ Խաչատրյան (տ.գ.դ., ՀՀ), Էդուարդ Խաչիյան (տ.գ.դ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս), Լյուդմիլա Խոլոդովա (ճ.դ., ՌԴ), Արմեն Կարապետյան (ֆ.մ.գ.դ., ՀՀ), Բորիս Կարապետյան (տ.գ.դ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս), Դարյա Կուբեչկովա (տ.գ.թ., ՉՀ), Հրավարդ Հակոբյան (արվ.դ., ՀՀ), Պետրոս Համբարձումյան (տ.գ.դ., ՀՀ), Վալերիկ Հարությունյան (տ.գ.թ., ՀՀ),  Նորայր Հովումյան (տ.գ.թ., ՀՀ),  Թեմուր Մարգարյան (տ.գ.դ., ՀՀ), Վեներա Մարգարյան (տ.գ.թ., ՀՀ),   Մհեր Մարկոսյան (տ.գ.դ., ՀՀ), Տիգրան Մարտիրոսյան (տնտ.դ., ՀՀ), Զոհրաբ Մելիքյան (տ.գ.դ., ՀՀ),   Սուն Մին (ճ.դ., ՉԺՀ), Սուրեն Մխիթարյան (ֆ.մ.գ.դ., ՀՀ ԳԱԱ թղթ.անդամ), Սայիդ Մուհեմմադի Նահավանդի (ճ.դ., ԻԻՀ), Վալերի Նեֆյոդով  (ճ.դ., ՌԴ), Գառնիկ Շախկյան (ճ.դ., ՀՀ), Սամվել Շահինյան (ճ.թ., ՀՀ), Միխաիլ Շուբենկով (ճ.դ., ՌԴ), Նիկոլայ Չիլինգարյան (տ.գ.դ., ՀՀ),  Հովսեփ Պետրոսյան (տ.գ.դ., ՀՀ), Մանվել Պողոսյան (տ.գ.դ., ՀՀ), Գարրի Ռաշիդյան (ճ.դ., ՀՀ), Էմմա Սահակյան  (տ.գ.դ., ՀՀ),  Նարեկ Սարգսյան (ճ.թ., ՀՀ), Վրույր Սարգսյան (տ.գ.դ., ՀՀ),   Արծրունի Սաֆարյան (տ.գ.դ., ՀՀ),  Մարինա Ստակյան (ճ.դ., Ուկրաինա), Եղիազար Վարդանյան (տ.գ.դ., ՀՀ)

 

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆԸ  ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Հոդվածները կարելի է ներկայացնել  հայերենով, ռուսերենով  և անգլերենով  (3-8 էջի սահմաններում):

 

Էջի  ֆորմատը

A 4 (210 x 297 մմ)

Էջի  աշխատանքային դաշտը

170×252 մմ

Լուսանցքները

Պարբերություները սկսվում են նոր տողից

վերևից, աջից և ձախից`  20 մմ, ներքևից`  25 մմ

10 մմ ներսից

Տառաչափը

11

Տողերի հեռավորությունը

1,35

Տեքստի տառատեսակը

հայերեն `      Sylfaen

ռուսերեն`     Times New Roman

անգլերեն`   Times New Roman

  1. Էջի վերին ձախ անկյունում տրվում է ՀՏԴ-ն (http://teacode.com/online/udc/)` առնվազն վեցանիշ թվով, իսկ աջ անկյունում` հոդվածի բնագավառը` գլխատառերով, bold:
  2. Հաջորդ տողում, աջից, հեղինակի (ների) Անունը, Հայրանունը, Ազգանունը:
  3. Դրանից մեկ տող ներքև, մեջտեղում, հոդվածի Վերնագիրը` գլխատառերով, 11 տառաչափով, bold:
  4. Վերնագրից մեկ տող ներքև, շեղատառերով (Italic), գրվում է հոդվածի համառոտագիրը, մինչև 50-60 բառ ծավալով, և Առանցքային բառեր (Bold, Italic, 5-6 հատ):
  5. Մեկ տող ներքև տպվում է հոդվածի հիմնական տեքստը:
  6. Տեքստում կարող են լինել նկարներ, աղյուսակներ, գծագրեր: Նկարները և աղյուսակները տեքստում տեղադրվում են այդ մասին նշում կատարելուց հետո՝ նույն կամ հաջորդ էջում: Նկարները և աղյուսակները պետք է ունենան վերնագիր (10pt, Bold, Italic): Մեկական նկար և/կամ աղյուսակ պարունակող հոդվածներում դրանք չեն համարակալվում, իսկ մնացած դեպքերում պարտադիր է դրանց միջանցիկ համարակալումը: Աղյուսակի թվային տվյալները չպետք է կրկնեն հոդվածի գրաֆիկական նյութերը:
  7. Հոդվածում հանդիպող ֆիզիկական մեծությունների չափայնությունը ներկայացնել SI համակարգով, Italic-ով:
  8. Բանաձևերը և մաթեմատիկական արտահայտությունները տրվում են Microsoft  Equation-ով, Italic, 11 տառաչափով: Բանաձևերը ներկայացվում են առանձին տողով, մեջտեղում, իսկ հիմնական բանաձևերը համարակալվում են` աջ մասում, փակագծի մեջ:
  9. Հոդվածում օգտագործված գրական աղբյուրներն, ըստ օգտագործման հերթականության, պետք է ունենան միջանցիկ համարակալում, և տեքստում նշվեն` [1], [2], …. տեսքով:
  10. Կրկնել 2 – 4 կետերը հոդվածի հիմնական տեքստից տարբերվող լեզուներով` հեղինակ(ներ)ը, անվանումը, համառոտագիրը (аннотация, summary), առանցքային բառերը (ключевые слова, keywords):
  11. Հոդվածի վերջում, երկու տող ներքև նշվում է` Գրականություն արտահայտությունը և ըստ ընդունված ստանդարտի տրվում է գրականության ցանկը:
  12. Ցանկից մեկ տող ներքև տրվում է հոդվածի հեղինակ(ներ)-ի մասին տեղեկություներ (հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով)`Ա.Ա.Հ., գիտական աստիճան, կոչում, կազմակերպության անվանումը, որտեղ աշխատում է, զբաղվեցրաց պաշտոնը, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեն: Ներքևում տրվում է ներկայացման ամսաթիվը և տարեթիվը:

 

Ուղեկցող պարտադիր փաստաթղթեր`

  • հոդվածը` մեկ օրինակ` տպված A4 ֆորմատի թղթի վրա և էլեկտրոնային կրիչով (հոդվածը` *.doc ֆորմատով, նկարները` *.jpg, *. jpеg ֆորմատով) :

 

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Հեղինակը հոդվածը ներկայացնում է Համալսարանի «Տպագրության և լրատվության կենտրոն», որտեղ հոդվածը գրանցվում է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիատական աշխատություններ»-ի մատյանում:
  2. Հոդվածը 2 օրվա ընթացքում հանձնվում է պարբերականի պատասխանատու քարտուղարին:
  3. Պատասխանատու քարտուղարի կողմից 3 օրվա ընթացքում գլխավոր խմբագրի մակագրությամբ հոդվածը ներկայացվում է խմբագրական կոլեգիայի անդամին` գրախոսման:
  4. Հոդվածի վերաբերյալ գրախոսի դրական եզրակացության դեպքում` ընդունվում է տպագրության: Բացասական եզրակացության դեպքում հոդվածը վերադարձվում է հեղինակին` լրամշակման:

 

ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ» պարբերականը (ISSN 1829-4200) հրատարակվում է ՃՇՀԱՀ Գիտական Խորհրդի որոշմամբ:  Հիմնադրվել է 1996թ.:  Լույս է տեսնում տարին 4 անգամ:

Պարբերականը համառոտ շարադրվում է Ռուսաստանի Դաշնության ՎՆԻԻՆՏՊԻ «Շինարարություն եվ ճարտարապետություն» ռեֆերատիվ տեղեկատվական գիտատեխնիկական պարբերականում  (ISSN 0233-8440):

ՀՀ ԲՈՀ-ի որոշմամբ  «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ» պարբերականը ընդգրտվել է  ատենախոսությունների հիմնական արդյունքների ու դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերականների ցուցակում:

Պարբերականը ունի Համալսարանի կազմում ներառված մասնագիտություններին համապատասխան հետևյալ գիտական ուղղվածություններ.

  1. Ճարտարապետություն (ԺԸ.00.01).
  2. Տեխնիկական գիտություններ.

Շինարարություն (բոլոր ուղղություններով` Ե.23.01, Ե.23.02, Ե.23.03, Ե.23.04, Ե.23.05, Ե.23.06)

Կիրառական երկրաչափություն և ինժեներական գրաֆիկա (Ե.01.01)

Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա, ավտոմատացում (բոլոր ուղղություններով` Ե.13.01, Ե.13.02, Ե.13.03, Ե.13.04, Ե.13.05)

Տրանսպորտային, լեռնային և շինարարական մեքենաշինություն (բոլոր ուղղություններով` Ե.05.01, Ե.05.02)

Մետալուրգիա և նյութագիտություն (միայն Ե.16.01 մասնագիտությամբ)

Սարքաշինություն, չափագիտություն և ինֆորմացիոն չափիչ սարքեր (միայն Ե.11.01, Ե.11.11, Ե.11.16 մասնագիտություններով)

  1. Գիտություններ Երկրի մասին.

Երկրաբնապահպանություն (ԻԴ.04.01, ԻԴ.04.02)

  1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ.

Մեխանիկա (միայն Ա.02.01, Ա.02.04, Ա.02.05, Ա.02.06, Ա.02.08 մասնագիտություններով)

Ֆիզիկա (միայն Ա.04.02, Ա.04.05, Ա.04.06 մասնագիտություններով)

  1. Տնտեսագիտություն (միայն Ը.00.02, Ը.00.05, Ը.00.08 մասնագիտություններով).
  2. Արվեստագիտություն (միայն ԺԷ.00.03, ԺԷ.00.04 մասնագիտություններով).
  3. Իրավաբանական գիտություններ (միայն ԺԲ.00.02, ԺԲ.00.03 մասնագիտություններով).
  4. Քաղաքական գիտություններ (միայն ԻԳ.00.03 մասնագիտությամբ):

 

Պարբերականը նախատեսված է ճարտարապետության և շինարարության բնագավառների գիտնականների և մասնագետների համար։

 

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

0009, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տերյան 105, ՃՇՀԱՀ

2-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, 2216 սենյակ,

հեռ. +374 10 58-05-41, ներքին 6-55

e-mail: science@ysuac.am

 

«ՃՇՀԱՀ-ի Գիտական աշխատություններ» պարբերականի արխիվը