Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Գիտական գործունեություն

ՃՇՀԱՀ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

      

            Համալսարանի գիտական ներուժը կազմում են  248   գիտնականներ, այդ թվում  գիտության դոկտոր` 53, գիտության թեկնածու` 195, պրոֆեսոր՝ 66, դոցենտ՝ 130: Գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի և թեմաների մեջ ներգրավված են գիտության դոկտոր` 39, գիտության թեկնածու` 63, պրոֆեսոր՝ 35, դոցենտ՝ 30:

 

 Համալսարանում իրականացվում են հետևյալ ծրագրերը և թեմաները.

ՀՀ պետբուջեից ֆինանսավորվող

 

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացված հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտության 5 ծրագեր.

 

1) ՀՀ Ճարտարապետական  և շինարարական համալիրների կայուն զարգացման ուղիների բացահայտում, ճշգրտում, ներդրման առաջարկությունների և հանձնարարականների մշակում` մշտական համակարգային մոնիտորինգի կիրառմամբ (գիտ.ղեկ.` ճ.դ-ր Յու.Սաֆարյան, սկիզբը` 08.01.2016թ., ավարտը` 31.12.2016թ.),

 2)  ՀՀ ջրային համակարգերի պահպանում, զարգացում և կատարելագործում (գիտ.ղեկ.` տ.գ.դ-ր Ա. Սարուխանյան, սկիզբը` 08.01.2016թ., ավարտը` 31.12.2016թ.),

3) Երկրակեղևի սեյսմոգեն խզվածքներում տեղաշարժերի գրանցում և գեոդեզիական մոնիտորինգի իրականացում լազերային չափիչ գերճշգրիտ սարքերի կիրառմամբ (գիտ.ղեկ.` տ.գ.դ-ր Հ.Պետրոսյան, սկիզբը` 08.01.2016թ., ավարտը` 31.12.2016թ.),

4) Գիտահետազոտական սեկտորի պահպանում և զարգացում (գիտ.ղեկ.` տ.գ.թ. Ն. Փիրումյան, սկիզբը` 08.01.2016թ., ավարտը` 31.12.2016թ.),

5) ՀՀ-ում շինարարական նյութերի և տեխնոլոգիաների արդիականացման հիմնախնդիրները և առաջարկություններ դրանց լուծման վերաբերյալ (գիտ.ղեկ.` տ.գ.դ-ր. Գ. Գալստյան, սկիզբը` 08.01.2016թ., ավարտը` 31.12.2016թ.),

6) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման հայեցակարգերի և ջրային ենթակառուցվածքների շահագործման տեղային կանոնակարգերի մշակում» նպատակայինծրագրային ֆինանսավորման ծրագիր (գիտ.ղեկ.` տ.գ.դ-ր Ա. Սարուխանյան, սկիզբը` 12.01.2015թ., ավարտը` 30.12.2018թ.),

Գիտահետազորական պայմանագրային 1 աշխատանք՝

7) «ՀՀ Սյունիքի մարզի Գեղի ջրամբարի պատվարի տեխնիկական վիճակի հետազոտություն և անվտանգության հայտարարագրերի մշակում» (պատվիրատու՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) (գիտ.ղեկ.` տ.գ.դ-ր Ա. Սարուխանյան, սկիզբը` 05.2013թ., ավարտը` 01.2016թ.):

Արտասահմանյան գործընկերների հետ համատեղ հոկտեմբերի 26-28-ը Համալսարանը կազմակերպել և անց է կացրել «Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրները» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովը (Ֆլորենցիայի համալսարանի, Օստրավայի տեխնիկական, Չեստեհովայի տեխնոլոգիական, Պեկինի քաղաքաշինության և ճարտարապետության, Սանտ-Պետերբուրգի պետական ճարտարապետաշինարարարական համալսարանների հետ համատեղ):

 

 

Համալսարանի գիտնականները, ասպիրանտները և ուսանողները մասնակցել են ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային գիտաժողովների, սեմինարների աշխատանքներին, այդ թվում՝

  1. Միջազգային.
  • “Արդի տեխնոլոգիաների և դրանց արագ զարգացման ուղիների վերաբերյալ Trimble Dimension-2016” խորագրով 8-րդ միջազգային գիտաժողով, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ք.Լաս Վեգաս, նոյեմբերի 7-13-ը,
  • Հողե ճարտարապետության վերաբերյալ («Terra 2016»)12-րդ համաշխարհային կոնգրես, Ֆրանսիա, ք.Լիոն, հուլիսի 11-14-ը,
  • Շենքերի և կառույցների երկաթբետոնե կոնստրուկցիաների հաշվարկի արդի խնդիրները վթարային ազդեցության դեպքում¦ միջազգային գիտաժողով, նվիրված Ն.Պոպովի 85-ամյակին, Ռուսաստանի Դաշնություն, ք.Մոսկվա,  ապրիլի 19-20-ը,
  • “Հոծ միջավայրի մեխանիկայի ժամանակակից խնդիրները” 18-րդ միջազգային գիտաժողով, Ռուսաստանի Դաշնություն, Դոնի Ռոստով, նոյեմբերի 7-10-ը,
  • “Համառուսական դպրոց-սեմինար՝ առդի համասարանում մաթեմատիկական մոդելավորման և բիոմեխանիկայի վերաբերյալ” 11-րդ միջազգային գիտաժողով, Ռուսաստանի Դաշնություն, ք.Դիվնոգորսկոյե, Գելենջիկ, մայիսի 23-27-ը,
  • Ճարտարապետության, շինարարության, էներգաարդյունավետության և բնապահպանության արդի հիմնախնդիրները¦ 15-րդ միջազգային գիտաժողով, Ռուսաստանի Դաշնություն, ք.Տյումեն, ապրիլի 23,
  • Քարանձավները որպես պատմության և մշակույթի օբյեկտներ¦ միջազգային գիտական ֆորում, Ռուսաստանի Դաշնություն, ք.Դիվնոգորսկոյե, Վորոնեժ, ապրիլի 19-22-ը,
  • “Պինդ դեֆորմացվող մարմնի մեխանիկա” միջազգային գիտաժողով, Լեհաստան, ք.Վարշավա, օգոստոսի 29-սեպտեմբեր 2-ը,
  • Լոնդոնի Դոքլենդի ակադեմիայում անցկացվող Հյուրընկալության և զբոսաշրջության եվրոպական ասոցիացիայի 29-րդ ամենամյա գիտաժողով, Միացյալ Թագավորություն, ք. Լոնդոն, հոկտեմբերի 23-28-ը,
  • Քաղաքաշինության զարգացման ապագան¦ միջազգային գիտաժողով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, ք.Պեկին, հոկտեմբերի 13-16-ը,
  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ICT) լեզուների ուսումնառության բնագավառում¦ միջազգային գիտաժողով, Իտալիա, ք.Ֆլորենցիա, նոյեմբերի 14-18-ը,
  • Գիտնականների և հետազոտողների միջազգային ասոցիացիայի (INAAR) կողմից կազմակերպվող Մշակույթի, գրականության, կրթության և լեզուների վերաբերյալ միջազգային հետազոտական գիտաժողով, Ֆրանցսիա, ք. Փարիզ, մարտի 9-10-ը,
  • Կրթություն, գիտություն և հետազոտություններ. Զարգացման նոր հեռանկարները¦ միջազգային գիտաժողով, Բուլղարիա, ք.Սոֆիա, հունիսի 14-18-ը,
  • Եվրոպական սեյսմոլոգիական հանձնաժողովի 35-րդ Գլխավոր վեհաժողով, Իտալիա, Տրիեստ, սեպտեմբերի 4-10-ը,
  • Radical space in between disciplines¦ միջազգային միջառարկայական գիտաժողով, Սերբիա, ք.Նովի Սադ, սեպտեմբերiի 2-23-ը,
  • Bringing the strands together: New prospects for the social sciences?¦  գիտաժողով, Վրաստան, ք.Թբիլիսի, նոյեմբերի 18-19-ը,
  • FHWA workshop Nondestructive Evaluation and Structural Health Monitoring: Implementation Guidance, Ressearch Needs and integration¦, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ք. Վաշինգտոն, հունիսի 1-3-ը,
  • «Միջազգային նախագծերի մենեջմենթի առանձնահատկությունները”, Սլովակիա, ք.Նիտրա, սեպտեմբեր,
  • “Անշարժ գույքի կադաստրային պետական հաշվառման արդի խնդիրները” միջազգային գիտաժողով, Ղազախստան, ք.Աստանա, նոյեմբերի 14-15-ը,
  • Bioem, միջազգային գիտաժողով, Բելգիա, ք.Գենտ, հունիսի 5-10-ը,
  • “Հաշվողական մեխանիկայի և ժամանակակից կիրառական ծրագրային ապահովման համակարգեր” միջազգային գիտաժողով, Ռուսաստանի Դաշնություն, ք.Ալուշտա, մայիսի 24-31-ը,
  • TAO-KLARJETI 4-րդ միջազգային գիտաժողով, Վրաստան, ք. Թբիլիսի, սեպտեմբերի 21-22-ը
  • “New technologies for airborne data acquisition: practices, experiences and lessons learnt” միջազգային գիտաժողով, Վրաստան, ք.Բաթումի, սեպտեմբերի 7-10-ը:

 

  1. Հանրապետական.
  • ՀԱՊՀ տարեկան գիտաժողով, Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, նոյեմբերի 21-23-ը,
  • Հայաստանի Ագրարային համալսարանի 85-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, հոկտեմբերի 22
  • Մեխանիկա-2016” միջազգային դպրոց-գիտաժողով, Հայաստանի Հանրապետություն, ք.Ծաղկաձոր, հոկտեմբերի 3-7-ը,
  • Բնապահպանությունը Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում¦ կոնֆերանս,
  • «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» IV միջազգային գիտաժողով, Հայաստանի Հանրապետություն, ք. Վանաձոր, hոկտեմբերի 13-14-ը:

 

Համալսարանում լույս տեսնող գիտական պարբերականները («ՃՇՀԱՀ տեղեկագիր» — ISSN    1829-4197    և  «ՃՇՀԱՀ գիտական աշխատություններ» — ISSN 1829-4200) ընդգրկված են ՀՀ ԲՈՀ-ի ատենախոսությունների հիմնական ​​արդյունքների և դրույթների հրապարակման համար ընդունելի ​​հրատարակությունների 2016թ. ցուցակում: Այդ պարբերականները համառոտ  շարադրվում են  Ռուսաստա­նի Դաշնության ՎՆԻԻՆՏՊԻ «Շինա­րարութ­յուն և ճարտարապետություն» (ISSN 0233-8440) ռեֆերատիվ տեղեկատվա­կան գիտատեխնիկական պարբերականում:

 

 

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

Անվանում

Քանակ

 

1.     Հրապարակումներ

ՃՇՀԱՀ աշխատակիցների կողմից գիտական ամսագրերում, պարբերականներում և ժողովածուներում տպագրված հոդվածներ,        այդ թվում`

280

         Հայաստանյան

242

        Օտարերկրյա, այդ թվում

  38

Scopus ցանկում ընդգրկված   պարբերականներում կամ գիտական հրատարակություններում              

   9

Հրատարակված գրքեր, մենագրություններ

   5

Հրատարակված  ուսումնամեթոդական ձեռնարկներ

   8

ՀՀ շինարարական նորմեր

   1

ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված հայաստանյան      գիտական պարբերականներ, այդ թվում `                                            

 

         “ՃՇՀԱՀ գիտական աշխատություններ”

4 հատոր (80 հոդված)   

       “ՃՇՀԱՀ տեղեկագիր”

4 հատոր (70 հոդված)     

       “Հայաստանի շինարարների միության Տեղեկագիր.Գիտական աշխատությունների ժողովածու”

1 հատոր (15 հոդված)    

      “Procedings of 8th International Conference Contemporary Problems of Architecture and Construction”

2 հատոր (103 հոդված)    

2. Մտավոր սեփականություն

       ՀՀ օգտակար մոդել, գյուտ

5

3. Գիտական միջոցառումների մասնակցություն այդ թվում՝ 

29

         Հայաստանյան

6

         Օտարերկրյա

23

4.     Համալսարանի անդամակցություն միջազգային  գիտական  ընկերություններին, կազմակերպություններին

12

5.     Գիտաշխատողների անդամակցություն միջազգային  գիտական  ընկերություններին, կազմակերպություններին

17

6.    Գիտաշխատողների անդամակցություն գիտական պարբերականների խմբագրական խորհուրդներին,

այդ թվում՝

73

       Հայաստանի Հանրապետության   

70

      Օտարերկրյա

7

 

ՃՇՀԱՀ-ի գիտնականներիը 2016թ. արժանացել են հետևյալ մրցանակներին.

ՀՀ նախագահի մրցանակ բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ “Նուկլեինաթթուների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների կապումը, տեսություն և փորձ” գիտական հոդվածների շարքի համար (Կարապետյան Ա.Թ.), ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Արդյունավետ գիտաշխատող ‐ 2016» մրցույթի շահառու (Բարսեղյան Մ.Գ.):

Համալսարանի գիտնականներին շնորհվել է ՀՀ նախագահի “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 2-րդ աստիճանի 1 շքանշան, «Անանիա Շիրակացի» 2 մեդալ, «Մովսես Խորենացի» 1 մեդալ, ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչում, Ռուսաստանի Դաշնության ՄՊՇՀ-ի Ն.Ս.Ստրելեցկու անվան 1 մեդալ, Լեհաստանի Հանրապետության Չեստեխովայի տեխնոլոգիական համալսարանի 2 մեդալ, «Սբ. Ներսես Շնորհալի» 1 շքանշան, ՀՀ վարչապետի 4 հուշամեդալ, Կրթության և գիտության նախարարության 3 «Ոսկե հուշամեդալ», Երևանի քաղաքապետի 5 ոսկե մեդալ: